Լըճի մեջ նավակը
Մեղմ հովով կըտանի,
Նորա մեջ նըստած է
Սիրահար պատանի։
5
Պատանին ձեռքն ունի
Կիթարա ու կերգե,
Իսկ քամին կը փախցնու
Նավակը եզերքե։
Լըճակի մեջը կա
10
Քարաշեն մի ամրոց,
Սիրուհվո բնակարան,
Հանապազ փակ ու գոց։
Պատանվո նավակը
Դեպ ամրոց կվազեր
15
Ուր նորա անձկալին
Սըրտատրոփ կըսպասեր։
Մեղմ հովը ավելի,
Ավելի սաստկացավ,
Երկինքը թուխպ պատեց,
20
Փոթորիկն բարձրացավ։
Ալիքի լեռները
Գոռալով կըծըփան,
Պատանին աներկյուղ
Կընվագե կիթարան: