25
— Լուռ կաց, խեղճ Հայ մարդ. սընոտի հույսեր
Քեզ շատ խաբեցին, էլ մի՛ հավատալ.
Կանցնին ու կերթան շատ ու շատ դարեր,
Հայ ազգի վըրա թուրքը չի խըղճալ։
Ինչո՞ւ կը մոռնաս Փըրկչի ասածը.
30
«Դուռը չի բախած՝ ոչ ոք չի բանալ»։
«Ո՞վ ըստացել է յուր չի հայցածը»...
Հայ ազգի վըրա թուրքը չի խըղճալ։
Ազատ լալ կուզես, գիտեմ փափագըդ։
Բայց դու մի՛ հուսալ հասնիլ այդ օրին.
35
Ո՛ւր է, դու գիտե՞ս, բաղդըդ ու փառքըդ
Ու ազատ կյանքըդ։— Ի ծայր քո սուրին...