Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/124

Այս էջը հաստատված է

   25 Եվրո՛պ, մոռացա՞ր, երբ քու քաջերը
Անապատի մեջ մընացին քաղցած.
Ի՞նչ պիտ օգնեին նոցա զենքերը,
Թե որ Հայք նոցա չը տային կուշտ հաց։

   Ապերա՜խտ Եվրոպ, հիշե՛ հայերուն,
30 Դու շատ մի՛ խաբվիլ սուրի շաչյունե.
Արյուն վոթելն չէ՛ առաքինություն
Եվ ո՛չ նա ազատ ոգու նըշան է...

   Մենք խաղաղություն փըրկչեն սովրեցանք,
Նեղիչին ներել—Ավետարանեն,
35 Մի՞թե մենք այսօր պատուհասեցանք,
Մի՞թե խաբվեցանք մեր բարերարեն։

   Ինչերո՞ւս էր պետք առաքինի վարք,
է՞ր չեղանք Հայքըս սրիկա, մարդասպան,
Անշուշտ կը դասեր մեզի ազգի կարգ
40 Արյունածարավ գոված Եվրոպան։