Հա՛յր մեր երկնավոր, սուրբ լա[1] քու անուն.
Հային երկրավոր տո՛ւր արքայություն.
Ամեն բանի մեջ քու կամքը թո՛ղ լա,
Միայն թե հայր լուծի տակ չի լա.
5
Ոչ չոր, ոչ կակող հացդ մենք կուզենք,
Միայն տո՛ւր ամեն հայի ձեռքը զենք.
Չենք խնդրիլ թողնել մեր անձանց պարտքը,
Թեք վերցո՛ւր թուրքի խայտառակ հարկը.
Գլորե՛ մեզ, Աստված, մարտի փորձության,
10
Որ շուտ ազատվի ազգդ քո Հայկյան։