Տաճիկն եկավ ձեռքը ցոլաց սուր դաշույն,
Բաժակի մեջ սըրսկեցավ թարմ արյուն...
Այս պատմածըս չէ գըրքերեն հընության,
30
Այս ոճիրքը շատ նոր տեսավ Հայաստան։
— Փա՜ռք Աստուծու, հայ արյուն ալ վոթեցավ,
Եվրոպայի արյան պասքը հագեցավ։
Բայց դու, Հայ մարդ, մինչև ե՜րբ պիտ համբերես,
Ազգաց-ազանց առջև մընաս սևերես.
35
Մի՜թե ցայն օր պիտի մընաս անըզգա,
Որ ասեն քեզ. «Ա՛լ աշխարհքըս հայ չըկա»...
Էջմիածի՜ն, դե՛հ, հանե քու ցուցակեն
Վեց հազար հայ՝ այժմ սև հողի տակ են...
— Վերջ է վերջո՝ հայ արյուն ալ վոթեցավ,
40
Եվրոպ, արդյոք արյան պասքըդ հագեցա՞վ։