25
Դու միշտ եղբորըդ անտերունչ թողիր,
Մատիդ ծայրովը նորան չօգնեցիր.
Գլուխն առավ խեղճը, գընաց հեռացավ...
Հայաստան ձեռքեդ ամայի դարձավ։
Դու կարծեցիր թե՝ ոսկին մեծ բան է,
30
Ամեն մի ցավի, դարդի դարման է.
Ապա հե՞ր ոսկիդ քեզի չի օգնեց,
Կընկադ, զավակիդ մահե չի փըրկեց...
Ա՜խ, հայե՛ր, հայե՛ր, թե որ ձեր ոսկին
Կիսով չափ զոհվեր հօգուտ հայ ազգին,
35
Առմիշտ կըդադրեր ձեր լացն ու կական
Ու դրախտ երկրավոր կըլլար Հայաստան։