Բակը լայն ու մեծ, շուրջ ծառեր փաթթած,
Պըտղալից պարտեզ, գինևետ այգի.
Մեջտեղը դարբաս, ընտանիք օրհնած
Այնտեղ կըկենա, կա ութսուն տարի։
5
Օխտը որդիով ու օխտը հարսով
Ծերուկ Թումասը ու պառավ Շուշան
Անխոնջ կաշխատին՝ իրար սիրտ տալով՝
Ու գիշեր, ցորեկ Ասծու փառք կուտան...
Գիր ու կարդումե, հա՛, զուրկ են նոքա,
10
Մեզ պես ֆրանցուզնակ կոտըրտվիլ չունին,
Թեև կընիկներն չեն հագնիլ շափղա,
Այլ միշտ սիրուն են, զի ժիր կաշխատին.
Բայց բանը այն չէ։ Զազիր կարոտը,
Պարկը շալակին, ձեռքը կարկառած,
15
Երբեք չէր եկած նոցա տան մոտը,
Ու պարտքը նոցա դուռը չէր զարկած։
Այգուն օրթնենքով կըզարթեր Թումաս,
Օրթնենքով իրկուն նա քուն կըմըտներ.
Իսկ պառավ Շուշան, հետն ալ օխտը հարս,
20
Գործե կը դադրեր, երբ որ կը մըթներ։
Նոցա ամբարը, նըկուղն ու մառան
Տարին-տասներկու ամիս լի էին,
Նոցա արտորայք, անդ ու անդաստան
Աստուծո առատ ափին նման էին։
25
Հաճախ Թումասը կասեր. «Ա՜խ, Շուշան,
Հարյուրի մոտ է արդեն տարիքըս,