Պատիր հուսով կորաք, կործանեցիք թըշվառ Հայաստան,
20
Ու անտեր մընացիք, աշխարհիս մեջ չունիք ապաստան։
Վաթսուն ու մեկ հոդված՝ դու Հայաստան խըղդեցիր իսպառ,
Հայի սիրտն ու հոգին անխընա արիր պատառ-պատառ։
Սուտ խելքը, սուտ վախը մոռցած՝ ըլլայիք խելառ քաջեր,
Իցե ավելի շուտով ազատվեիք, պարզամի՜տ հայեր։
25
Սև թանաքով մըրոտած հոդվածները, ասե՛ք, ի՞նչ անեն,
Երբ հայերը քաջություն ու անվախ սիրտ իսպառ չունեն։