Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/152

Այս էջը հաստատված է
ՀԱՅ ՎԻՇՏԸ


   Գիտեմ, խեղճ հային չեն տալ Հայաստան,
Մեզ ազգ կազմելու ամենքն են խափան,
Նախանձ, քեն և ահ տիրել է հոգին
Դեպի հայերուս շատ ու շատ ազգին։

   5 Թե թուր վերցնեինք՝ մեզ պիտ մորթեին,
Ոչ ոք պիտ ելներ պաշտպան խեղճ հային.
Երբոր լուռ կերանք մենք խոհեմաբար,
Ասին. «Մեռել եք հոգեպես իսպառ»։

   Ի՞նչ անենք ուրեմն, ինչպե՞ս փըրկըվինք,
10 Մեզ հալածողեն մենք որտե՞ղ փախչինք.
Հայության անվան խարանած կընիք։
Հայի ճակատին կոխել են մարդիկ։

   Վեց հարյուր տարի մենք կիսակենդան՝
Կըսողանք տրորած ճըճուի նըման,
15 Փոխան շիջելու նախանձը մարդոց՝
Սաստկացավ, ավաղ, զերդ հրրդեհ ու բոց։

   Կուզեն որ հայքըս մեր սուրբ հավատք են
Հրաժարվինք, ինչպես մահացու մեղքեն,
Մեր լեզուն, մեր ծեսք՝ նըշանք ազգության,
20 Երբեք չըհիշվին ի մեջ մարդկության։

   Կըրնա՞մ ուրանալ ես իմ պապերուս,
«Մորդ ատե՛»— խրատել հարազատ որդուս,
Իմ ձեռքով պղծել իմ սուրբ ավազան,
Ազգուրացն, ասե՛ք, չէ՞ վայրի գազան։