25
Պողպատ սուրը էր ժանգոտած,
Ականակուռ թագը կորած,
Անպարտելի զորքը ցիրցան,
Դրոշակները պատառոտած։
Ոսկի, արծաթ չուներ պատրաստ,
30
Քիչ էր թիվը բարեկամաց,
Արենակից ազգականներն
Էին նորան չարանախանձ։
Թեև մատաղ էր հասակով,
Բայց անվեհեր նա սիրտ ուներ,
35
Վըհատություն, փոքրոգություն
Տըղա տիոց նա չըգիտեր։
Մնացել էր կանուխ որբիկ.
Քնքույշ ծընողք նա տեսած չէ՛ր։
Կյանքի անփորձ, ուսման տըգետ,
40
Ձեռնարկի մեջ անհաջող էր:
Սիրուն Կարին, խոսքս լսե.
Սիրտդ անբիծ միշտ պահպանես,
Շատը գընաց, քիչը մընաց,
Չլինի սըրտեդ հույսը հանես։
45
Օտար աշխարհ ես ման պիտ գամ,
Խելք պիտ սովրիմ, ոսկի ստանամ,
Բարեկամներս պիտի շատցնում,
Գալու օրերս ապահովցնում։
Թըշնամու ձեռքն է իմ թագը,
50
Պիտի երթամ գըտնեմ, ճարեմ,
Պատըռտած է իմ դրոշակը,
Այն էլ ձեռքովս պիտի կտրեմ։
Կուգա օրը (այն հեռու չէ)
Մեր արևն էլ պիտի պարզի,