Նվեր օրիորդ Գայանե Հովհաննիսյանին
Առավոտ կանուխ հայի երեխայք
Դըպրոց են վազում զըվարթ ու արագ,
Հըլու, ուշադիր սովրում են համար,
Պատրաստում աննյութ գանձ ազգի համար։
5
Բըթամիտ տըղա հայ շա՞տ տեսած կաս,—
Ի՞նչ է մեզ պակաս։
Հենց որ ժամկոչը զանգակը հընչեց,
Դեռ լուս ու մութ է. մեր Հայը բացեց
Դուքան ու դազգյահ։ Ձեռքումը արագ
10
Շարժում է ասեղ, սըղոց և ուրագ։
Հայ արվեստավոր ծույլ շա՞տ տեսած կաս,—
Ի՞նչ է մեզ պակաս։
Տես, տես, գլորվում է բըլուր ահագին,
Դա է բեռնակիր պանդուխտ Մըշեցին,
15
Արուն–քըրտինքով, հայրական գըթով
Տուն-տեղ պահում է Հայի ամոթով։
Անպիտան մըշակ դու շատ տեսած կաս,—
Ի՞նչ է մեզ պակաս։
Ժամի խորշումը կա գետնատարած
20
Մի խըղճուկ այրի, մատաղ, սևազգյաց,
Աչքը արտասուք, սիրտն հուսով լըցված,
Իր սուրբ հավատին պինդ ապավինած։
Կրոնազուրկ հայ կին դու շա՞տ տեսած կաս,—
Ի՞նչ է մեզ պակաս։