Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/169

Այս էջը հաստատված է
ԱՄԻՐԱ


   Մի՞թե չեմ կարող, մարգարե չեղած,
Քու գալիք օրերն պատմել քու դիմաց.

   Քանի որ բաներն այս ճամփով կերթան,
Մարդ չի գըտնվիլ ճարպիկ քեզ նըման,
5 Որ ջուրը կրակին հետ միավորեր,
Ու հըմուտ ձեռքով աշխարհքս վարեր...
Քանի որ բաներն այս ճամփով կերթան,
Դու միակ տեր ես աշխարհիս վըրան,
Մարդիկ շըվարած, այլայլած բնավին,
10 Քեզանից հեռի՝ փըրկություն չունին։
— Մի՞թե չեմ կարող, մարգարե չեղած,
Քու գալիք օրերն պատմել քու դիմաց։

   Չի՛ դադրիլ մարդոց քու գովասանքը,
Օրեօր կաճի քու փառք-պարծանքը,
15 Աստղեր ու խաչեր ու շըքանըշան
Չեն տեղավորիլ քու կըրծքի վըրան...
Կը փարթամանաս տափով ու հողով,
Մեծ-մեծ տըներով, գանձով ու փողով,
Որդիքըդ մի-մի մեծատուն,
20 Կուտաս դու նոցա պանծալի անուն։
— Մի՞թե չեմ կարող, մարգարե, չեղած,
Քու գալիք օրերն պատմել քու դիմաց։

   Մարդահաճները, սողունի նըման,
Փորաքարշ կուգան քեզի հանդիման,
25 Օտարի կեղծի, սրտախոս լեզուն