Երբ զարնե ժամը հայի ըսթափման,
Ժամանե րոպեն ազգիս փրկության,
Իմ բոլոր ինչքը ու բոլոր ոսկին
Իսկույն կըզոհեմ ես իմ հայ ազգին։
5
Երբ իմ հայ եղբարք կըկանգնին ոտքի,
Կըզոհեն ազգին ինչք, արծաթ, ոսկի,
Ես էլ չեմ խնայիլ իմ միակ լուման—
Կուտամ ես հային հեղեղն իմ արյան։
Երբ որ իմ եղբարց փրկության համար
10
Կըզոհվի արյուն ու գանձ անհամար,
Զվարթ դիմոք ես էլ կըզոհեմ ազգին
Իմ միակ գանձը—իմ անմահ հոգին։
Մինչդեռ հայ եղբարք խոր էին քընած,
Տակավին սթափման հարցը չէր զարթած,
15
Անունըս՝ թանգ քան ձեր կյանքն ու ոսկին
Ես վաղուց զոհել էի իմ ազգին։