Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/178

Այս էջը հաստատված է

1882

ՏԱՃԿԱՀԱՅԵՐԻ ՕՐՀԱՍ



  Գիտո՛ւն, թո՛ղ գիրքը։ ժամ չէ՛ կարդալու,
Գեղջո՛ւկ, դու էլ թո՛ղ եզներն ու գութան,
Տեր-հայր, դադարե՛ մեռել թաղելու,
Երկունքի մեջ է մայր մեր Հայաստան...

  5 Երկունքի մեջ է Հայաստան աշխարհ,
Մեզ պիտի շնորհե մի նոր գոյություն,
Փափաքով սպասած ամենես շատ դար՝
Հայոց աշխարհ ի սուրբ ազատություն։

  Մոռանանք պահ մի հին հաշիվները,
10 Թողնենք առօրյա անձնական շահը,
Հանե՛նք սըրտերես մեր պիղծ կըրքերը,
Հանենք սըրտերես ըստըրկի ահը։

  Քրիստոնյա ենք մենք և սերունդ Հայկի,
Այսքանը բա՛վ է։ Է՛լ լուսավորչական,
15 Կամ պապադավան և կամ լոթրանգի
Ազգը չի բաժնենք՝ ի սեր հայության։

  Ծանըր երկունքի մեջ է Հայաստան,
Տա՛նք թեթևություն նորա ցավերին,
Նորա ծընելու գեղեցիկ մանկան,
20 Թույլ չըտանք խեղդել թըշնամիներին։

  Նորածնի առջև բանանք մեր գանձը.
Հարուստը՝ ոսկի, ուժը՝ պատանին։