Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/182

Այս էջը հաստատված է

   25 Կըրկին ու կրկին շրթունքն իմ կերդնուն,
(Թո՛ղ երդնու ինձ հետ ազգը հավիտյան)
Չըտալ դուլ դադար անգութ թշնամուն,
Մինչև չազատվի մայր մեր Հայաստան։

   Բայց եթե դըրժեմ այս սուրբ երդումը,
30 Ազգիս ազատման չլինիմ նահատակ,
Անեծքով հիշվի թո՛ղ իմ անունը.
Ու հայք թո՛ղ կոչեն ինձ երկրորդ Վասակ։