Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/183

Այս էջը հաստատված է
ՓԵՍԱՆԵՐ

1



Տո՛ւր ինձ սիրտըդ, ո՛վ հայ աղջիկ,
       Ես երջանիկ քեզ կանեմ,
Ազգ ու ազինք կընըվաճեմ
       Ու ոտքիդ տակ կրդընեմ.
5 Քու սիրուն ես կըկողոպտեմ
       Պարսկին, թուրքին, տաճիկին.
Աշխարհք անցնիս՝ դու չես գըտնիլ
       Երջանիկ քեզ նըման կին։
Ձեռքըդ կառնուս кнут ու розга—
       10 Տո՛ւր թե կըտաս աջ ու ձախ,
Ծառայք, նաժիշտք՝ Машка, Кузька
       Միշտ կունենան քեզմե վախ.
Շիշ ու штоф-ը водка-ով լի
       Պահարանիդ մեջ շարած...
15 Աղջիկ՝ այսպես կյանք բարելի
       Կըխոստանա քեզ Աստված։

Չէ՛, ռուս փեսա, այդ բաներուն
Չի ախորժալ հայ Եվան...

2



Ինձ տո՛ւր սիրտըդ, ո՜վ հայ աղջիկ,
        20 Ես երջանիկ քեզ կանեմ,
Գոհարի մեջ կըթաթախեմ,
        Կանանոցըս կըտանեմ.