Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/192
Այս էջը հաստատված է
100
Խընդրեմ, գլուխս մի՛ տանեք,
Գըրպանումս փող չի կա։
Վա՜յ քեզ, Վան, թե ախորժակ
Դու իմ փողին ունենաս,
Անշուշտ երկար ժամանակ 105
Պիտի պահես ծոմ ու պաս։
«Հայեն հային շահ չի կա»՝
Այս խոսքը հին առած է.
Հայ կուրծքի մեջ սիրտ չի կա,
Եթե կա էլ՝ սառած է։