Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/193

Այս էջը հաստատված է

ԿԱՐԱՊԻ ԵՐԳՍ



  Դեռ շատ սակավ էին օրերն իմ կյանքին,
Քաջ էր սիրտըս, չէ՛ր տըրորած իմ հոգին,
Դեռ երեսիս վիշտը ակոս ձըգած չէր,
Դառնությունն էլ աշխարհիս ինձ ծանոթ չէր։
5 Քնարիս արծաթ լարի ձայնն էր անուշիկ,
Հաճախ երգում էի ես կյանք երջանիկ,
Այսօրովըս ես գոհ էի շատ ու շատ,
Վաղվա համար էլ ունեի մեծ հավատ.
Կարծում էի՝ «Շատ է թեթև նըշմարք տամ,
10 Որ դյուցազանց իսկույն գա իմ շուրջ երամ,
Սար ու ձորեր չափ կու տանք ու կը թըռչենք,
Մեր առջևի խոչք ու խութքը կը փըշրենք,
Որ հայերի սըրտեն վախը փարատենք
Ու ըստրկի կյանքեն նոցա ազատենք»...

15 Անցան տարիք, անցավ կյանքիս գարունը,
Եռացկուն այն գոլացավ իմ արյունը,
Չըքնաղի գեղ և համբուրի, ո՜հ, հըրճվանք
Է՛լ չեն հանում իմ քընարից արձագանք։
Եվ նեկտարը, որ միշտ բացում էր հոգիս,
20 Ծանըր թըմիր բերում է արդ իմ կոպքիս.
Է՛լ չեմ պըտրում ես աշխարհի բերկրություն,
Անդարձ կորավ իմ կարճ կյանքի թարմություն...
Մ՚ինձ մոտեցնեք փըրփըրադեզ գավաթը,
Ծաղկունքով մի՛ զարդարեք իմ ճակատը,
25 Սիրտըս հազիվ ժաժ է գալիս կըրծքումըս...