Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/194
Այս էջը հաստատված է
Բայց է՞ր նորից եռ է գալիս արյունըս,
է՞ր ձըգվում են ջիլերը իմ բազուկին,
Արծվո նըման սավառնում է իմ հոգին,
Է՞ր համրախոս լեզուս դառնում է ճարտար, 30
Սիրտըս մեջըս որոտում է անդադար,
Է՞ր իմ թըմրած աչքես փախչում է քունը,
Երբ որ լըսում եմ հայ ազգի անունը։