Թըշնամու ձեռքում մընա՞ց զենք կամ սուր,
Որ հայ արյունով չըլիներ ներկած։
25
Ուզում եք երգեմ կողոպտած գեղե՞րն
Մեր դրախտանըման խըղճուկ հայրենյաց,
Թե՞ ոտնակոխած, ավերած ժամերն,
Թե՞ հայ կուսանքը դուշմանեն պըղծած։
Երգե՞մ բեղմնավոր հող հայ մըշակին,
30
Որ նորա ձեռքից թիզ-թիզ են խըլում,
Երգե՞մ հայերիս անտարբեր հոգին,
Որ տեսնում ենք այս և լուռ ենք մընում։
Երգեմ մեծատանց երե՞սն անամոթ,
Որ օրնիբուն լոկ իր վրա են խորհում,
35
Փոխանակ տալու մեզ զենք, թընդանոթ,
Զանգուլակներով կուրծքն են զարդարում...
ՉԷ՛, թող իմ նախնյաց ազնիվ փանդիռը
Թող մընա հավերժ լուռ, պատին կախած,
Քանց որ փարատե ձեր սին ձանձիրը,
40
Քանի որ հայի հոգին է թըմրած։