Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/22

Այս էջը հաստատված է

1853

ԲԱՆԴԱՐԿՅԱԼ ՈՒՍԱՆՈՂ

«Սիրելիք՝ ազատությունը սիրեցե՛ք»։


Բանդ ասածդ խիստ վատ բան է,
Ուսանողին տըխուր կանե.
Հագիս շապիկն էլ կ՚ուտայի,
Թաք որ դրանից ազատվեի։

5 Չորս պատ, միջին մի սև սեղան,
Տխրատեսիլ հինգ պատուհան,
Անձեթ կանթեղ առաստաղին՝
Ահա այս է իմ կարասին։

Գիշեր ցերեկ դուռը փակած,
10 Մունջ զինվորը հետին կանգնած.
Ինքըդ ասում, ինքըդ լըսում,
Ո՞վ է խոսքիդ պատասխանում։

Գիշերները չեն տալի մոմ,
Անթեյ անցնում եմ երեկոն.
15 Ոչ ծըխախոտ, ոչ գըլանիկ,
Մըտիցդ հանիր՝ գինի, աղջիկ...

Մենակ երգել ես չեմ սիրում,
Բայց ի՞նչ անես—կարոտություն.
Բաց հայսմանե՝ արձագանգը
20 Փոխփըխում է երգիս հանգը։