Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/229

Այս էջը հաստատված է

<1892>

ՀԱՅՈՑ ԳՈՒԳԱԶԻ ՉՈՒՆՎԱԳԸ

1


   Բա՛վ է, բավ է անվերջ այս տանջանքը,
Դանակի ծայրը հասավ մեր ոսկորին,
Բըթացել է տաճկի խըղճմըտանքը,
Ուստեք օգնության հույս չի կա հայերին.
     5 Օն, գումարվի՛նք, Հայք, վաշտ վաշտ,
     Չափ տանք պատերազմի դաշտ,
     Շանթե՛նք տաճկի դեմ հրացան,
        Անե՛նք ցիր ու ցան։

2


   Հազարներով կը մորթե տաճիկը
10 Մեր անմեղ կանանց ու խեղճ երեխեքին.
Ո՞ւր փախչի թաքչի մեր հայ աղջիկը,
Որ զօրով չի դարձնուն մահմեդի կրոնքին.
     Օ՜ն, գումարվի՛նք, Հայք, վաշտ վաշտ,
     Չափ տանք պատերազմի դաշտ,
     15 Շանթե՛նք տաճկի դեմ հրացան,
         Անե՛նք ցիր ու ցան։

3


   Անտեր Հայի մեծ է տառապանքը,
Մուրացկան դարձավ նա տաճկի խարաճեն,
Ծանր են ձեռքի երկաթե կապանքը,
20 Քաղցած զավակներն ալ՝ «հաց տո՛ւր» կը կանչեն: