Սոսկալի, մըռայլ, գիճին գետնափոր,
Վեր, վայր, ամեն խորշ լի զեռուններով,
Դրունք երկաթիք, ծղինիք ժանգոտք,
Դահիճ-դռնապանք քանց վագըր վայրագ:
5
Հազար բյուր տեսա պես-պես տանջարան,
Գետնի վրա ցըրիվ ընկած են աստ–անդ
Մտրակ ու աքցան, խթան, մանգլիոն.
Ահա նոր դըժոխք—կասվի տաճկի բանտ։
Պատերեն կախված անթիվ շղթաներ,
10
Ամեն շղթային կըպած է մի մարդ.
ՉԷ՛, չէ՛, դա մարդ չէ, այլ հավետ կըմախք,
Ստվեր է սոսկալի, ո՛չ աստծո պատկեր։
Ասե՛ք, ի՞նչ է մեղքն այս թշվառներին,
Կողոպտե՞լ են, գողցե՞լ են, մա՞րդ են սպանել.
15
Չէ՛, չէ՛...
Տանտերը լըցվեցան անմեղ հայերով,
Կրակ, աքցան ու թույն եկան ի հանդես,
Ծովամույն կըլինին Հայք հազարներով,
Իսկ Եվրոպ անտարբեր, լուռ ականատես։