Ե՛քա թուղթը խազմըզած նորա առաջ կեցած էր,
Գըրչի ճոնտը կըրծելով՝ բառ-բառի մոտ դընում էր,
Ժամանակից ժամանակ ձեռքով ճակատն էր քորում,-
Այսպես հայկազն պովետը ոտանավոր էր գըրում։
5
Մարդիկ գործքե վաստակած՝ իրանց տանը քընած են.
Ժամը մեկն է գիշերվա, ճրագները մարած են.
Խեղճ պովետիս աչքին էլ անուշ քունը այց եկավ,
Բայց նորածին դպրության նա յուր քունը զոհ բերավ։
Դուրսը քամի է փըչում, բըքախառ ձյուն է գալիս,
10
(Էս Ռըսեթի ցըրտերեն Աստված պահե դուշմանիս),
Իմ անձնազոհ պովետը, ցուրտ սենյակի մեջ փակված,
Գարուն ու վարդ է երգում մեր սիրելի հայրենյաց...
Բայց ես կասեմ պովետին (թող վրաս չի բարկանա),
Հայրենասեր պովետը հայրենիքում պիտ կենա.
15
Բայց թատրոնի մեջ և կամ Բողորոդսկի ավանում
Հըղացած յուր մըտքերին մեր դարը չի հավատում։