Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/26

Այս էջը հաստատված է
ՈՒՍԱՆՈՂ


  Երբ որ հողից մարդ դարձա,
Երբ Աստվածանից հարցա,
Թե՝ ի՞նչ վիճակ ես ուզում.
Ասի՝ ուսանողություն։

  5 Աստված ուզեց զարդարել
Ինձ, դիպա շորեր կարել.
Ասի՝ էն դու կանանց տո՛ւր,
Ինձ մի նըշանազգեստ տո՛ւր։

  Կապտածըղի գըդակ տո՛ւր,
10 Մեջքես կապե՛ հատու սո՛ւր.
Մառանումս լավ գինին
Թո՛ղ միշտ անպակաս լինի։

  Իմ սիրելի նազելին
Մնա ինձ միշտ հավատարիմ.
15 Փըղըշտացի ախոյա՛ն,
Տե՛ս, իմ սուրն է իմ պաշտպան։

  Ո՛վ չի իլել ուսանող,
Լա՛վ է, որ միշտ մընար հող,
Քան Աստուծո լույս արևն
20 Անասնոց պես վայելեր։

  Ո՛վ չի կոնծել երգելով,
Ընկերաց հետ պաչվելով,
Նա չըգիտե ցնծություն.
Եղո՜ւկ սըրտին, վա՜յ հոգուն։