ՍԻՐՈ ԵՐԳ
(էջ 20)
ինքնագիրը չի պահպանվել։ Գրել է 1852 թվականին Մոսկվայում, ինչպես նշված է ԱԵՀձ-ում (էջ 27), որտեղ կրում է Աշուղ Կարապետ ստորագրությունը։ Առաջին անգամ տպագրվել է՝ ԳՔ 1856 III-ում, էջ 5—6, ապա, անխորագիր՝ ԱԵՀ, էջ 160—161, ԳՔԲ I, էջ 51—53, ԳՔԲ II, էջ 44—45, ՌՊԵ I, էջ 11 — 12՝ «Սիրո երգ» խորագրով։
ԳՔ 1856 III-ում տողատակին գրված է ջեյրան բառի բացատրությունը՝ «վիթ, газель»:
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՈՒՍԱՆՈՂ
(էջ 22)
Պահպանվել է մեկ ընդօրինակություն՝ ՌՊֆ № 149, թ. 41 բ—42 բ։ Գրել է 1853 թվականի մայիսի 15-ին։ Ռ. Պատկանյանի՝ 1853 թվականի մայիսի 16-ին 47. Պատկանյանին հասցեագրված նամակում ակնարկություն կա այս ոտանավորի մասին.
«Ասա տղերքին, որ գան իմ մոտ. շատ տաղտկալի է։ 10 տուն ոտանավորը շատ թույլ նկարագրություն է դեռ»։
Նամակից պարզվում է, որ Պատկանյանը ինչ-որ զանցանքի համար, համալսարանի վարչության հրամանով բանտարկված է եղել։ Այդ ժամանակ է նա գրել ինչպես այս, այնպես էլ «Մեզ սիրում են, մեզ հարգում են...» բանաստեղծությունը։
Առաջին անգամ տպագրվել է ՀԿԶ, Էջ 79 — 80, որտեղ բանաստեղծության տակ դրված գրության ժամանակը՝ 1858-ը պետք է վրիպակ համարել։
«ՄԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՆ, ՄԵԶ ՀԱՐԳՈՒՄ ԵՆ»
(էջ 24)
Պահպանվել է մեկ ընդօրինակություն՝ ՌՊֆ, 149, թ. 43աբ։ Գրել է 1853 թվականի մայիսին։ Առաջին անգամ տպագրվել է՝ ՀԿԶ, էջ 79 — 80։ Տե՛ս «Բանտարկյալ ուսանող» բանաստեղծության ծանոթագրությունը։
№ 149 3 Երբ փող ունիս բայց ատում են
№ 149 4 Թե փող չանիս, խիստ ատում են։
ձք 149 8 Թե փող չանիս, ախ հոգի չար։
№ 149 9 Թե փող չունիս միշտ փարվելով
№ 149 11 Թռչում ենք երգով, պարով։
ՈՒՍԱՆՈՂ
(էջ 26)
Ինքնագիրը չի պահպանվել։ Գրել է 1853 թվականի հունիսի 19-ին Մոսկվայում, ինչպես նշված է ԱԵՀձ-ում (էջ 12—13), որտեղ կրում է Աշուղ Կարապետ ստորագրությունը։
Առաջին անգամ տպագրվել է ԱԵՀ, էջ 57—58, հետևյալ ծանոթությամբ.