Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/283

Այս էջը սրբագրված է

տաղանդը և հայոց կյանքին և պատմությանը մոտիկ ծանոթությունն այս թարգմանություններին ինքնատիպի կերպարանք են տալիս։ Միս Բլակուելը հայերեն չգիտեք և ոտանավորի է վերածել հայերենի անգլերեն արձակ թարգմանությունը։

Ռ. Պատկանյանը շարունակում է ապրել մեր հայրենիքի սրբազան գործի համար, ոչ միայն հայերի մեջ, այլև օտարների։ Նրա քերթվածներն շատ լավ ընդունելություն են գտնում անգլիախոս հասարակության կողմից։ «Հիմի է՞լ լռենք», «Մայր Արաքսին» կարդացվում են հաճախ Հայաստանի համար կազմված միտինգ ների մեջ» (ՌՊֆ, № 1229)։

ԱԵՀձ, ԳՔ 1856 9 —10 Երասխ, ինչո՞ւ ձկանց հետ
                     Խաղ չես բըռնում մանկական,
ԱԵՀձ 13 Ինչո՞ւ արցունք թափում են
ԱԵՀձ 20 Շուտ կհասնիս դու ի ծով։
ԳՔԲ II, ՌՊԵ I 43 Ոտքից գլուխ պըճնվի
ԳԲ 1856, ԱԵՀ 49—56 տողերը բացակայում են։
ԱԵՀձ 56 Ես միշտ այրի կումնամ։
ԱԵՀձ, ԳԲ 1856 73 Բայց ես էն սուրբ ջըրերով
ԱԵՀձ 88 Ազգ հերձվածող, մոլական։
ԱԵՀձ, ԳԲ 1856 94 էսպես կումընան պանդուխտ։
ԳԲԲ I 95 Ինձ միշտ սըգավոր կը տեսնեք
ԱԵՀձ, ԳՔ 1856 96 էս է անխաբ իմ սուրբ ուխտ։

ՎԱՐԴԸ ԲԱՑՎԵԼ Ա...

(էջ 58)

Ինքնագիրը չի պահպանվել։ Գրության ստույգ ժամանակը հայտնի չէ: Հիմք է ընդունված առաջին տպագրության ժամանակը։ Ընդօրինակությունը՝ ԱԵՀձ-ում, «Ողբի վերա վարդին» խորագրով և Աշուղ Կարապետ ստորագրությամբ (էջ 79)։ Առաջին անգամ տպագրվել Է՝ ԱԵՀ, էջ 164 —165, անխորագիր, այնուհետև՝ ԳՔԲ 1, էջ 55—57, ԳՔԲ II, էջ 48—49, ՌՊԵ I, էջ 72— 73 (վերջինում գրված է 1857 թ. գրված բանաստեղծությունների շարքը)։

ԱԵՀձ 3 (ինչպես և հաջորդ երկու տներում) Հա՜յ իմ վարդին, կարմիր վարդին,
ԱԵՀձ, ԱԵՀ 6 Նախշուն գլուխը ծըռել ա.
ԱԵՀձ 13—16 տողերի փոխարեն՝ 17—20 տողերը։
ԱԵՀձ 17—20 տողերը դրված են 13 —16 տողերի տեղում։
ԱԵՀձ 19—20 (ինչպես հաջորդ կրկնակներում ) Վա՜յ իմ վարդին, նաչար վարդին,
      Որբիկ դրախտին։
ԱԵՀձ 24-րդ տողից հետո կա հետևյալ տունը.

Չի՛ օրորիլ քեզ զեփյուռը,
Երբ նա երկնից բանա դուռը,
Վա՜յ իմ վարդին, նաչար վարդին,
Որբիկ դրախտին։