Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/285

Այս էջը սրբագրված է

ԵՐԿՈԻ ԲԱՆԱՍՏԵՂԾ

(էջ 65)

Պահպանվել է մեկ ընդօրինակություն ԱԵՀձ֊ում (էջ 95— 97), «նվեր Թիմուրյանին» ընծայականով։ Գրության ստույգ ժամանակը հայտնի չէ. հիմք է ընդունված առաջին տպագրության թվականը։

Առաջին անգամ տպագրվել է ԳՔ 1856 II, էջ 1—2, այնուհետև, ԳՔԲ II, էջ 149—151, ՌՊԵ I, էջ 40—42։

ԱԵՀձ 3 Աշխարք գրավեցին. ղաբնեզարդ գլխով,
ԱԵՀձ 20 Փըշից, տատասկից միշտ հեռու փախչում։
ԱԵՀձ 33 Թաղել ցեխի մեջ իրանց չար կենաց,
ԱԵՀձ 37 Անդողդող ոտքով անցավ այս աշխարհ,
ԱԵՀձ 44 Հենց էն Ժամանակ մարդիկ իմացան,

ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԿՐԹԱԾ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ

(էջ 67)

Ինքնագիրը չի պահպանվել։ Գրության ստույգ ժամանակն անհայտ է: Հիմք է ընդունված առաջին տպագրության թվականը։ Առաջին անգամ տպագրվել է ԳՔ 1856 III, էջ 23—24, այնուհետև՝ ԳՔԲ I, էջ 76 — 77, ԳՔԲ II, էջ 67 — 68, ՌՊԵ I, էջ 63—64 (վերջինում դրված է 1856 թ. գըրված բանաստեղծությունների շարքը):

ԳՔ 1856 III խորագիրը՝ «Մայրաքաղաքումը կրթած հայ երիտասարդ»
ԳՔ 1856 111 5 կ արդում է Debets,Morning, ո՛չ Բազմավեպ, ah! fi donc!
ԳՔ 1856 III 6 ֆրանսերեն էլ կոտրատում է, հայերենն է mauvais ton.
ԳՔ 1856 III 10 Ո՛չ թե ստիպված է այդ անել, այլ որ վըրան չի խոսին։
ԳՔ 1856 III 25 Այնուհետև պահանջմունքը նորա մեծ են 'վ անհեթեթ,
ԳՔ 1856 III 27 Այդ չէ՛ զարմանք, որ հիմարը ուզե պատիվ իր անձին,
ԳՔ 1856 III, ԳՔԲ I, II 28 Նա՛ հիմար է, որ անարժան տա պատիվը հիմարին.

ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԿՐԹԱԾ ՀԱՅ ԱՂՋԻԿ

(էջ 68)

Ինքնագիրը չի պահպանվել։ Գրության ստույգ ժամանակը հայտնի չէ։ Առաջին անգամ տպագրվել է ԳՔ 1857 IV, էջ 31—32, տողատակին ոչ֊հայերեն մի քանի բառերի բացատրություններով, այնուհետև՝ ԳՔԲ I, էջ 73 — 75, ԳՔԲ II, էջ 65 — 67, ՌՊԵ I, էջ 65—66 (վերջինում զետեղված է 1857 թվականին գրված բանաստեղծությունների շարքը)։

Հիմք է ընդունված առաջին տպագրության ժամանակը։
ԳՔ 1857 IV խորագիրը՝ «Մայրաքաղաքումը կրթած հայ աղջիկ»։
ԳՔ 1857 IV 17 Բարձի տակը պահած ունի նա George Sande-ի роман-ը
ԳՔ 1857 IV ԳՀԲ I, 21 Նա գըտավ իր идеал-ը, այսօր ճաշին կըտեսնե
ԳՔ 1857 IV 22 Յուր դեռ անտես սիրահարըն, ում որ սիրտը տվել է։
ԳՔ 1857 IV, ԳՔԲ I, ԳՔԲ II 30 Թե ոչ ջահիլ, գոնե ծերուկ կառնե քեզ ռուս генерал.