Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/287

Այս էջը սրբագրված է

ԲՌՆԻ ՊՍԱԿ

(էջ 75)

Պահպանվել է երկու ինքնագիր՝ ՌՊֆ, № 192, էջ 19—21, և Մատենադարան, Պատկանյանների ֆոնդ, թղթ. №146, վավ. 193՝ երկուսն էլ «Ծեր այր» խորագրով։ Առաջին ինքնագիրը զետեղված է «Եզոպոսի առակները» տետրում, իսկ երկրորդը՝ Ռ. Պատկանյանի՝ «Դև֊Մրուսի» առթիվ Կոմս էմմանուելին (Մ. Նալբանդյանին) ուղղած նամակում, և քանի որ վերջինս, ինչպես երևում է Կոմս էմմանուելի՝ «Հյուսիսափայլի» 1859 թվականի առաջին ամսատետրակում զետեղված «Հիշատակարանից», գրված է 1858 թվականի վերջերին, ապա «Ծեր այրը» գրված պետք է լինի այդ թվականից ոչ ուշ։ Այսպիսով, այդ բանաստեղծության առաջին տպագրության («Կռունկում») դրված թվականը 1860, պետք է համարել ոչ ճիշտ։

Առաջին անգամ տպագրվել է ԿՀԱ, 1861, № 10, էջ 778 — 779, հետևյալ ծանոթությամբ.

«Այս երգի նախատիպը մինն է նոցանից, որոնցմով իմ պառավ դայակը օրոելով քուն էր բերում իմ մանկական աչքերին։ Բնագիրը այսպես էր սկսվում. «Ծիտ եմ, ծիտ եմ, ձըլվըլամ եմ, աղունակ եմ, կթլվըլում եմ». իսկ իմաստը, այսինքն բովանդակությունը, նույնն է, ինչ որ հիշած է վերևումն։ Երբ ես 1850 թվականին գնացի իմ մայրենի քաղաք Ն<ախիջևան> շատ հարց ու փորձ արի դորա բնագրի համար, բայց ոչ ոք չկարողացավ ինձ մեկ թեթև տեղեկություն տալ այդ մասին. երևի իմ պառավ Հաջի մաման յուր հետ գերեզման էր իջուցել այն, ինչ որ երբեմն մեր պապերի տխուր և ձանձրալի ժամերն փարատել է և ինչ որ մեր այժմվա լուսավորյալ հայրենակիցները փոխել են օաարազգիների ռոմանսների հետ։ Ի՞նչ պիտի անենք, երևի դարի պահանջմունքն է այդ։ Եվ արդարև, ի՞նչպես կարելի է մեր ժամանակվա հայ օրիորդին գլխակապը a La Rompadour կամ la aiable nienporte զարդարած, երգել դաշնամուրի առջև նըստած «Ափսոս քեզ Հայոց» կա՛մ «Կռո՛ւնկ, ուստի՞ կուգաս», կար'մ «Օ՜ն եկայք արի Հայեր», կա՛մ «Ծիծեռնակ», կա՛մ «Ծիլ ծիլ ոսկի է», մինչդեռ տասնապատիկ անգամ առավել, հանգամանքին նայելով, վայելուչ էր Օн меня разлюбил-ը Пошел казел в огородик, իսկ ,իսկ վերոհիշյալները թողուլ անկիրթ և անուս Հայերին, որոնք չեն երթևեկել նոցա նման nancion-ներ»:

Այնուհետև տպագրվել է ԳՔԲ I, էՋ 44 — 47, ԳՔԲ II, էջ 38—40, ՌՊԵ I, էջ- 79 — 81։

Մտդ 2 Ձեռքս, երեսս սառ ջրով լվացի,
Մտդ 3 Հանգստացա թավուտ ծառի ստվերումը
Մտդ 13 «Մայրիկ, ինչե՞ր եմ ես լսում, վայ գլխուս»։
Մտդ 14 — Աղջի՛կ, հորդ գործն է այդ, աչքիս լույս։
Մտդ 15 — «Հայրիկ, ղորթ է, ինչ լսեցի, վա՜յ գըլխուս»։
Մտդ 16 — Թող եղբայրդ ղորթը ասե, աչքի լույս։ —
Մտդ 17 «Եղբ'այր, ինչո՞ւ տալիս են ինձ ծերուկին»։
Մտդ 19 Պարկով ոսկին ջըհուդ ծերը տուն բերեց,
ՌՊֆ 192, Մտդ 21 «Բարև մնաք տուն, ազգականք, հավիտյան,
Մտդ 27 - Ա՛ ռ աթոռը, նի՛ստ որ ուտենք միասին,
Մտդ 29 Մազն ու ունքը նորա սպիտակ ինչպես ձյուն,
Մտդ 39 Հանց քու գինին անուշահամ, պատվական,