Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/288

Այս էջը սրբագրված է

Մտդ 42 Ակը ինչ շահ, երբ արտսուք է իմ աչքին.
ՌՊֆ 192 43 Անգութ հորըս դուն փող տվիր, ինձ առիր,
Մտդ 51 Ասե՛ք մորըս, որ տվեց ինձ կյանք-արև,
Մտդ 56 Բոլոր սըրտե ներում է քու լար գործքըդ»
Մտդ 63 Հորն ու մորդ պատճառելով սուգ ու լաց•
ՌՊֆ, 192, Մտդ 66 Գնաց կորավ արև խղճուկ որբուկին,

ՈՂԲ

ՀԱՅ ԱԶԳԻ ԱՇԱԿԵՐՏԱՑ ՆԵՐՍԵՍՅԱՆ ԴՊՐՈՑԻ

(էջ 78)

Պահպանվել է մեկ ինքնագիր՝ ՌՊֆ,№ 92 և մեկ ընդօրինակություն՝ ՌՊֆ, №149, թ. 45 բ — 46 բ։ Ինքնագրի վերջում երաժշտական խազեր, որից կարելի է եզրակացնել, որ ոտանավորը տարածվել է իբրև երգ։ Ոտանավորը գրված է 1858 թվականի նոյեմբերի 2-ին, Ներսիսյան դպրոցում տեղի ունեցած դեպքերի առթիվ, Դպրոցի վերակացու Քաթանյանին հեռացնելու պատճառով, որը աշակերտների մեջ տարածում էր «Հյուսիսափայլյ» ամսագիրը, աշակերտները իրենց դժգոհությրւնն են հայտնում տեսուչ Արզանյանին և հոգաբարձուներին։ Այդ կապակցությամբ տեղի են ունենում մի շարք բռնություններ աշակերտության նկատմամբ։ Գործին միջամտում են թեմակալ Սարդիս Ջալալյանը և հոգաբարձու Թայիրյանը, որոնք ոստիկանություն են կանչում և ձերբակալում են մի խումբ աշակերտների։ Այդ Դեպքերը լայն արձագանք գտան Թիֆլիսում, Մոսկվայում և այլուր, որի արձագանքներից մեկն էլ, հավանաբար, այդ նույն թվականին գրած Պատկանյանի այս ոտանավորն է։ Առաջին անգամ տպագրվել է՝ ՌՊԵ I, էջ 33 — 35։

ԷԳՈԻՑ

(էջ 80)

Պահպանվել է մեկ ինքնագիր՝ ՌՊֆ, № 192, էջ 40 և մեկ ընդօրինակություն, ՌՊֆ,№ 149, թ. 39բ։ Գրել է 1859 թվականից ոչ ուշ, քանի որ ինքնագիրը գտնվում է «Եզոպոսի առակները» տետրում, որ տպագրվել է 1859 թվականին։ Առաջին անգամ տպագրվել է ԳՔԲ I, էջ 54—55, այնուհետ և՝ ԳՔԲ II, էջ 47– 48, ՌՊԵ I, էջ 120:

№ № 192 և 149 2 Լոկ խոստմունքը իմ սըրտին չեն բավական,
№ № 192 և 149 3 Բոց, աչքերըդ, պըռոշներըդ վարդանման
№192 6 Ուժգին ուժգին թափ է տալի վառ սիրտըս
ՌՊԵI 15 Վա՜յ թե էգուց աղի արասունք թափելիս՝

ԱՂԱՍՈԻ ՄՈՐ ԵՐԳԸ

Նվեր Խաչատուր Աբովյանի անմահ հիշատակին

(էջ 81)

Ինքնագիրը չի պահպանվել։ Գրության ստույգ ժամանակը հայտնի չէ։ Հիմք է ընդունված առաջին տպագրության թվականը։ Առաջին անգամ տպագրվել է «Կռունկ Հայոց աշխարհին», 1862, № 3, էջ 172 —173՝ «Աղասիի օրորոցի երգը մորից Երգած» խորագրով. երկրորդ անգամ՝ ԳՔԲ I, էջ 22-—23, «Աղասիի մոր երգը» խորագրով, այնուհետև՝ ԳՔԲ II, էջ 18 —19, ՌՊԵ I, էջ 111 —112։