Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/29

Այս էջը հաստատված է

ՓԱՓ ԵՎ ՇԱՀ-ԶԱԴԱ


(Նմանություն)



  Փռանգի փափը խիստ փողվոր է,
Վեհարանը փառավոր է,
Լավ գինիի շատ սովոր է,
Նետավի՜ ես փափ ըլեի։

  5 Վո՜ւյ մե, կըրիմ փափի գլուխը,
Անկնիկ ի՞նչ իմ անում փուղը.
Լավ է ուտիմ հաց ու սուխը,
Քանց անկընիկ փափ ըլիմ։

  Ա՜յ, Շահ-զադի կյանքը լավ է,
10 Կերածը նուշ ու փըլավ է,
Կընկտերաց թիվը անբավ է,
Թողե՛ք Շահ-զադա ըլիմ։

Խուղիմ գըլուխը Շահ-զադին,
Լըսելով Մահմադի խրատին՝
15 Գինին իսկի չի դնում բերնին.
Բաս չուզացի՜ քու Շահ-զադին։

  Մաթո՛, կռացի՛ր իմ ճըտին,
Որ ջանը դուղ ընկնի, փափին.
Հազար-փեշումն ածե՛ք գինին,
20 Որ էրվի սիրտը Շահ-զադին։