ՄՇԱԿ
(էջ 88)
Ինքնագիրը չի պահպանվել։ Գրության ստույգ ժամանակը հայտնի չէ։ Հետեվելով ՌՊԵ 1-ին, զետեղում ենք 1862 թվականին գրած բանաստեղծությունների շարքը։ Առաջին անգամ տպագրվել է՝ ԳԲԲ I, էջ 13 —15, այնուհետև՝ ԳՔԲ II, էջ 11 — 13, ՌՊԵ I, էջ 121—123։
ԳՔԲ II 46 Քանի օրեն ունըդ-բունըդ չիս ճանչնար։
ԳԻՆԻ ԵՎ ՋՈԻՐ
(էջ 90)
Ինքնագիրը չի պահպանվել։ Գրության ստույգ ժամանակն անհայտ է։ Դրվում է առաջին տպագրության թվականը։ Առաջին անգամ տպագրվել է՝ «Մեղու Հայաստանիդ 863, 1, էջ 6՝ «Գինին դեղ է» խորագրով։
Պատկանյանի երկերի ժողովածուներից տեղ է գտել միայն՝ ՌՊԵ (մ), էջ 130։
ԲԱՐՈՅԱՎԵՊ
(էջ 91)
Ինքնագիրը չի պահպանվել։ Գրության ստույգ ժամանակը հայտնի չէ։ Դրվում է առաջին տպագրության թվականը։ Առաջին անգամ տպագրվել է՝ «Հյուսիս», 1863, 1, ապա՝ ՌՊԵ I, էջ 233։ № 1 Գծուծ հարուստ, արծաթասեր մեծատուն, № 6 Թե ինչի՞ նա վա՜յ սիրտ, վա՜յ սիրտ է կանչում. № 10 Որ մեռելի սիրտը չըկար... վախեցան...
ԱՂՋԻԿ ՔԵԶ ԿԱՍԵՄ, ՀԱՐՍԻԿ ԴՈԻ ԼՍԵ (էջ 92)
Ինքնագիրը չի պահպանվել։ Գրության թվականն անհայտ է։ Առաջին անգամ տպագրվել է՝ «Մեղու Հայաստանի», 1863, № 2, էջ 14—15։ Պատկանյանի երկերի ժողովածուներից և ոչ մեկում տեղ չի գտել։
ԳԱՆԳԱՏ
(էջ 94)
Ինքնագիրը չի պահպանվել։ Գրության ստույգ ժամանակը հայտնի չէ։ Գրվում է առաջին տպագրության թվականը։ Առաջին անգամ տպագրվեղ ԳՔԲ I, էջ 17-18, ԳՔԲ II, էջ 15 —16, ՌՊԵ I, էջ 124 — 125։
ԳՔԲ 1 13 Մատով վրաս նշանը են տալիս, վրաս թափում են բյուր կատակ,
ԱԲԵՂԱ
(էջ 97)
Ինքնագիրը չի պահպանվել։ Գրության ստույգ ժամանակն անհայտ է։ Գրվում է առաջին տպագրության թվականը։ Առաջին անգամ տպագրվել է ԳՔԲ I, էջ 19 — 21, այնուհետև՝ ԳՔԲ II, էջ 16—18, ՌՊԵ I, էջ 130—132։
ԳՔԲ I, ԳՔԲ II 12 Գուցե բուրկեն, զով, դայլայլիկ էր անդ նորա սպասում...