ԳԱՐՈՒՆ ԵՐԳ
(էջ 99)
Ինքնագիրը չի պահպանվել։ Գրության թվականը անհայտ է։ Դրվում է առաջին տպագրության թվականը։ Առաջին անգամ, անստորագիր, տպագրվել է՝ «Օրացույց, 1866 թ., Ս. Պետերբուրգ, ի տպարանի Ռ. Պատկանյանի»։
Պատկանյանի երկերի ժողովածուներից և ոչ մեկում տեղ չի գտել։
ԲԱՆԱՍՏԵՂԾ
(էջ 101)
Պահպանվել է մեկ ինքնագիր՝ ՌՊֆ, № 4ա։ Տպագրվել է ՌՊԵ (մ) 1955, էջ 205։ Ըստ ինքնագրի վրա Ե. Շահազիզի կատարած նշումի, գրել է 1871—1872 թվականներին։
№ 4ա 11 Եթե բաղդը հաջողե քեզ, թագ էլ գլխուդ կունենաս։
ԵՂԻՇԵ
(էջ 102)
Ինքնագիրը չի պահպանվել։ Գրության ստույգ ժամանակը հայտնի չէ։ Հիմք է ընդունված ՌՊԵ 1-ում նշված թվականը։ Առաջին անգամ տպագրվել է ԳՔԲ II, էջ 147—148, այնուհետև՝ ՌՊԵ I, էջ 133 — 134։
ՍԻՐՈ ԶՈՀԵՐ
(էջ 104)
Ինքնագիրը չի պահպանվել։ Գրության ստույգ ժամանակը հայտնի չէ։ Հիմք է ընդունված ՌՊԵ 1-ում նշված թվականը։ Առաջին անգամ տպագրվել է ԳՔԲ II, էջ 136—138, այնուհետև՝ ՌՊԵ I, էջ 135—137։
ՀԱՅ ՏՊԱՐԱՆ ՆՈՐ-ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՄԵՋ
(էջ 106)
Ինքնագիրը պահպանվում է ՌՊֆ, 16 16 97 և 149ա, էջ 19բ — 20ա։ Գրության ժամանակը որոշվում է նոր Նախիջևանում հայկական տպարանի հիմնադրման թվականով (1875)։
Առաջին անգամ տպագրվել է՝ ՌՊԵ III, էջ 28—29։
№ 97 ինքնագրի տեքստային տարբերությունները.
|