Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/292

Այս էջը սրբագրված է

ՄՇԵՑՈԻ ՀԵԿԵԿԱՆՔԸ

(էջ 107)

Պահպանվել է մեկ ինքնագիր՝ ՌՊֆ, № 6 ա, բ։ «Մշեցոց հեկեկանքը» և «Ղարիբ մշեցի» ոտանավորների ինքնագրերը հեղինակը Փ. Վարդանյանին է ուղարկել հետևյալ երկտողով, «Ստացե՛ք այս ракет–ները «Վանա հարցին», այս նախապատրաստություն է. սրան կհետևին գնդակոծությունք՝ գամ քան զգամ սաստիկ և սոսկալի՝ մերթ արձակ և մերթ չափաբերական, մերթ ի բերանո մշեցոց և մերթ բոլոր հայերի սրտեն բխած»։ Փ. Վարդանյանի 1876 թվականի հունիսի 18 թվակիր պատասխան-նամակից (ՌՊֆ, 1116) պարզվում է, որ ոտանավորը գրված է ոչ ուշ, քան 1876 թվականի առաջին կեսը։

Առաջին անգամ տպագրվել է՝ Փ, 1877, № 3, էջ 136 —137, ապա ԱԵ, էջ 2 — 4, ԳՔԲ II, էջ 115—116, ՌՊԵ I, էջ 142 — 143, ՌՊֆ № 6ա, բ 15 Մեր ոսկին սարա տանինք փեշերով.

Բանաստեղծության 17 — 20 տողերը ԱԵ, ԳՔԲ II և ՌՊԵ 1-ում տեղ չեն գտել. հիմնական տեքստի մեջ մտցված է ինքնագրից։ Այս քառյակը տպագրվել է Փ–ում որտեղ առաջին տողը այսպես է.

Բյուր տանջանք և վիշտ կըրենք անտրտունջ։

ՌՊֆ № 6ա, բ 24 Նորա գովալն է և ոչ բամբասալ.

ՂԱՐԻԲ ՄՇԵՑԻ

(էջ 109)

Պահպանվել է երեք ինքնագիր՝ ՌՊֆ, № № 6բ, 7 և 22, թ. 1ա— բ։ № 6բ ինքնագրի վրա Փ. Վարդանյանի նշումից և վերջինիս Ռ. Պատկանքանին հասցեագրած նամակից (ՌՊֆ, № 1115) պարզվում է, որ ոտանավորը գրված է ոչ ուշ, քան 1876 թվականի առաջին կեսը։ Առաջին անգամ տպագրվել է՝ Փ, 1877, № 3, էջ 256—257, ապա՝ ԱԵ, էջ 12 — 13, ԳՔԲ II, էջ 125—126, ՌՊԵ I, էջ 152 — 1531

№ 6բ 2 Ձեզ շատ բարև բերել եմ հայի գեղերեն.
№ 6ր 3 Ախպերքըս ընձի ղըրկեցին դեպի էս կուման,
№ 6բ 4 (Մի՛ վախենաք, չուզիմ ձեր մանեթն ու թուման)
№ № 6բ և 7 5 Վարագա սուրբ Խաչեն բերել եմ ձեզ լուր.
№ 7 6 Խըղճացե՛ ք հայ ազգիս, տվե՛ք մե մեծ թուր
№ 6բ 6 Խըղճացե՛ք հայ ազգիս, տվեք մե–մեկ թուր։
№ 6բ 15 Խաչը կրունկով փշրեցին, կանգնեցրին լուսնակ.
№ 6բ 17 Ո՜վ եղբարք, բերել եմ ձեզ այսպես սև բոթ,
№ № 7 և 22, Փ, ԱԵ 17 Ո՜վ եղբարք, բերեր եմ ձեզ այսպես սև բոթ,
№ 6բ 18 Բայց չուզինք մենք ձեր ոսկի — տվե՛ք մեզ վառոդ։
№ 6բ 20 Մինչև ե՞րբ ձեր դիհաց անօգ պիտ մընանք.
№ № 6բ, 7 և 22 21 Մեր ազգը տեր չունի Սլավունի նըման,
№ 22, Փ, ԱԵ 29 Բայց մենք ձեր սունդուկի փողին, կարոտ չենք,
№ 7 29 Բայց մենք ձեր սունդուկի փողին ագահ չենք,
№ 7 30 Հայ աղբերք, շնորհեցե՛ք դուք մեզ մե–մեկ զենք։
№ 6ը 30 Հայ-եղբարք՝ շնորհեցե՛ք դուք մեկ-մեկ, զենք։