Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/293

Այս էջը սրբագրված է

ՎԱՆԵՑՈՅ ԱՂՈԹՔԸ

(էջ 111)

Պահպանվել է երեք ինքնագիր՝ ՌՊֆ, № № 8բ, 9ա և 22, թ. 1բ— 2բ: № 9ա ինքնագրին կից երկտողը թվագրված է 1873 թվականի հուլիսի 18, որով և որոշվում է բանաստեղծության գրության ժամանակը (1876 թ հուլիսից ոչ ուշ)։

Առաջին անգամ տպագրվել է՝ ԱԵ, էջ 1—2, այնուհետև՝ ԳՔԲ II, էջ 113—114, ՌՊԵ I, էջ 139—140։ № 9ա 17 Տե՛ր, թե հիմա չես ողորմիլ 21 Հապա՝ թշվառ ախպար - Հայեր.

ՎԱՆԵՑԻ ՄՈՐ ԵՐԳԸ

(էջ 112)

Պահպանվել է երեք ինքնագիր՝ ՌՊֆ, № № 8ա, 9բ, 22, թ. 2բ—3ա։ № 9 ինքնագիրը 1876 թվականի հուլիսի 18 թվակիր նամակով հեղինակը ուղարկել է Փ. Վարդանյանին։ Բանաստեղծության մասին հիշատակություն կա նաև Ռ. Պատկանյանին գրած Փ. Վարդանյանի 1867 թվականի հունիսի 18-ի նամակում։ Հետևարար բանաստեղծությունը գրված է 1876 թվականի հունիսից ոչ ուշ։

Առաջին անգամ տպագրվել է՝ ԱԵ, էջ 4, ապա՝ ԳՔԲ II, էջ 116 —117, ՌՊԵ I, էջ Ա4։

№ 9 1 Տղա, մի լալ, չեմ օրորիլ օրորանըդ՝ որ քուն լաս՝
№ 9 2 Հայ–ախպարքըդ ոտքի ելան, մենակ դո՞ւ ետ պիտ մընաս.
№ 22 2 Հայ ախպարքըդ ոտքի ելան, մենակ դուն ետ պիտ մընաս.
№ 9 5 Չար սալթանի Օսկի թախտը ջարդրվեցավ, վար ինկավ,
№ 9 6 Թախտի տակեն խաչապաշտին ազատություն ծագեցավ.
№ 8 6 Թախտին տակեն հազար ազգաց ազատություն ծագեցավ,
№ № 8,9 7 Ով որ շուտով ոտքի կելլե՝ ազատություն կը գըտնե,
№ № 8,9 8 Միթե մենակ սիրուն որդի՜ս չար լուծի տակ պիտ մըտնե։
№ № 8,9 9 Մենք սուլթանին կողկողագին շատ խնդրեցինք ու լացինք,
№ 8 10 Աղի աղի արտասանքով ձեռք ու ոտքը շատ թացինք
№ 9 12 Այժմ նայինք՝ նա կըլսե շառաչյունը սարերուս։
№ 8 13 Տո՛ւր, սիրական, քակեմ ձեռքիդ Փալուլները, արձակեմ,
№ 8,9 14 Ու այդ թուլիկ աջիդ մեջը ես պողպատե սուր դընեմ:
№ 9 16 Արդյոք մեկ օր պիտի լրսես մեր աղերսը, ով Աստված։

ՎԱՆԵՑԻ ԳԵՂՋՈՒԿԻ ՏԱՂԸ

(էջ 113)

Պահպանվել է երկու ինքնագիր՝ ՌՊֆ, № № 21, 22, թ. 3ա–բ, առաջինը «Հայի գութանը», երկրորդը՝ «Վանեցի գեղջուկի տաղը» խորագրով։ Առաջին ինքնագիրը հետևյալ երկտողով հեղինակը ուղարկել է Փ. Վարդանյանին։

«Ազնիվ բարեկամ,
պարոն Փիլիպպոս Վարդանյան,

Ուղարկում եմ Ձեզ այս փռքրիկ Հոաքեթները» այն «Վանի հարցի», որն, հուսամ, մինը մինը ձեզանից պիտի հարուցանե պատվական առաջնորդող հոդվածի