Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/294

Այս էջը սրբագրված է

մեջ, և որո հետևանքը պիտի լինի արդյունարար։ Շտապեցե՛ք, շտապեցե՛ք, իմ վրա այնքան հուսացե՛ք, որքան որ ազգի սերը իմ վրա սուրբ պարտք դնում է՝ նորա գործի համար խոսքս բարձրացնելու։ Ես ոչինչ արգելքի առաջև կանգ չեմ առնիլ ես ամենեդ առավել վստահ եմ, որ այդ բանը մեր օրերով պիտի լույս աշխարհ ելանե, ուրեմն՝ շտապեցնենք, խոհեմություն, զգաստություն և երկյուղ նվաստ զգացմունքներ են այս դիպվածումը։ Մի թե մեր կյանքը առավել արդյունք պիտի ունենա, քան թե ազգ սթափեցնողի երախտիքը... «Մինչև ցորենը չիմեռնի՝ պտուղ չի տալ. ով որ մեզանից առավել ազնիվ է, թո՛ղ ցույց տա այլոց նահատակվելու ճանապարհը,— այդ բանը ազգը վաղուց մոռացել է, իսկ այն օրեն սկսում է ազգիս նվաստությունը...

Զեզ միշտ պատվող Ռ. Պատկանյանյ»:

Փ. Վարդանյանի պատասխան նամակից (ՌՊֆ, № 1116) պարզվում է, որ բանաստեղծությունը գրել է 1876 թվականի հունիսից ոչ ուշ։

Առաջին անգամ տպագրվել է՝ Փ, 1877, № 3, էջ 137—138, ապա՝ ԱԵ, էջ 6,

ԳՔԲ II, էջ 118—119, ՌՊԵ I, էջ 146։
№ 21 ինքնագրի տեքստային տարբերությունները։
2 Երթամ ախոռ գոմեշներըս լծեմ գութան վարելու։
3 Դե գոմշուկնե՛ր՝ ելե՛ք, ելե՛ք, էրթանք արտը աշխատինք,
4 Հարկ ու խարջի վատեն մոտ է, վոթենք արյուն ու քրտինք։
6 Ո՞վ քեզի նետ կը տանջվի, որի՞ն դու կուշտ հաց կուտաս...
8 Անաճ սիրտըս վըհատեցավ, գլուխս տանկին մատնեցի։
11 — 12 Արի՛ փշրեմ ես քու խոփը, տամ դարբինին փըրկելու.
Կըռել-կոփել սուր ու սուսեր Հայի–հողը փըրկելու։

ԱՆՎԵՐՋ ԳԱՆԳԱՏՆԵՐ

(էջ 114)

Պահպանվել է երկու ինքնագիր՝ ՌՊֆ, № № 19 և 22, թ. 3բ—4բ։ № 19 ինքնա– գիրը ունի «Վանեցոց գանգատը» խորագիրը։ Բանաստեղծության մասին հիշատակություն կա Ռ. Պատկանյանին գրած Փ. Վարդանյանի 1876 թվականի հունիսի 18 նամակում (ՌՊֆ, 1116), որից պիտի եզրակացնել, որ այն գրված պիտի լինի 1876 թվականի հունիսից ոչ ուշ։ Առաջին անգամ տպագրվել է Փ. 1877, № 4, էջ 200—201, ապա նաև՝ ԳՔԲ II, էջ 129 — 131, ՌՊԵ I, էջ 157—158։

№ 19 4 Գիտենք և լոկ կը գանգտենք
Հաջորդ վեց քառատողերի վերջին տողերը՝ նույն ձևով:
№ 19 14 Հայ դըպրոցը վարպետ չունի.
№ 19 և 29, Փ 19 Կաթողիկոս այդ ճիշտ գիտենք,
25—28 տողերի փոխարեն № 19 ինքնագրում 29—32 տողերը:
№ 19 27 Հայիս արևն ահա վեց դար,
№ 19 31 Ապա ե՞րբ սաստ, ե՞րբ սրո շաչյուն,
№ 19 34 Տվայտանքեն խելքըս թըռավ,
№ 19 35 Անգութ ախպար, մի՜թե չես տալ