ՎԱՆԵՑԻ ԿՏՐԻՃ
(էջ 125)
Պահպանվել է երկու ինքնագիր՝ ՌՊֆ № № 11, 22, թ. 10ա — բ։ № 11 ինքնագիրը՝ 1876, օգոստոսի 26 թվակիր երկտողի հետ հեղինակն ուղարկել է Փ. Վարդանյանին։ Վերջին փաստով, ինչպես նաև Փ. Վարդանյանի՝ Ռ. Պատկանյանին հասցեագրած՝ 1876, հունիսի 18-ի պատասխան նամակով (ՌՊֆ № 1116) որոշվում է բանաստեղծությունը գրելու մոտավոր ժամանակը։
Տպագրվել է ԱԵ, էջ 5, ԳՔԲ II, էջ 117—118, ՌՊԵ I, էջ 145։
|
ՎԱՆԵՑՈՅ ՀԱՅՐ-ՄԵՐԸ
(էջ 126)
Պահպանվել է երկու ինքնագիր՝ ՌՊֆ, № № 9գ, 22, թ. 2բ։ № 9 ինքնագրին կից երկտողը թվագրված է 1876 թվականի հուլիսի 18։ Բանաստեղծության գրության մոտավոր ժամանակը որոշվում է 1876 թվականի հունիսի 18-ին Ռ. Պատկանյանին գրած Փ. Վարդանյանի նամակով (ՌՊֆ, 1116)։
Աաջին անդամ տպագրվել է՝ Փ, 1877, № 3, էջ 221, ապա ԱԵ, էջ 1, ԳՔԲ 11. էջ 114, ՌՊԵ I, էջ 141։
|
ՀԱՅԻ ԱՐՅՈՒՆ
(էջ 127)
Պահպանվել է երեք ինքնագիր՝ ՌՊֆ, № № 15, 22, թ. 10բ — 11բ, 136, թ. 3ա— 4ա։ 15 ինքնագիրը՝ 1876 թվականի 26 սեպտեմբերի թվակիր նամակով Պատկանյանը ուղարկել է Փ. Վարդանյանին։ Բանաստեղծության մասին հիշատակություն կա նաև Ռ. Պատկանյանին գրած Փ. Վարդանյանի 1876 թվականի հունիսի