Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/302

Այս էջը սրբագրված է

ոչ իմ անձնը, գեթ իմ խորին և անկեղծ հարգությունը, որ ունեմ և ունենալու եմ դեպի Ձեզ։ Այդպիսի ընծա՝ արժանի պատվական Տիկնոջդ, չի գտա ո՛չ խանութիդ, ո՛չ կրպակի և ո՛չ գործարանի մեջ, այլ գտա սրտումս։

Ընծայելով Զեզ այս տետրակս, ես ուրիշ հավակնություն չունիմ, բայց միայն այն, որ Դուք ասեք՝ «Ռափայել Պատկանյանը յուր ունեցած ամենաթանկագին բանը ինձ ընծայեց, ուրեմն նա իմ մտերիմ բարեկամն է»։

Գրության ստույգ ժամանակը հայտնի չէ։ Հետևելով ՌՊԵ 1-ին, դնում ենք 1876 թվականը։ Առաջին անգամ տպագրվել է՝ «Արաքս», 1890, գիրք II» էջ 20, ապա՝ ՌՊԵ I, էջ 138։

№ 23ա ինքնագրի տեքստային տարբերությունները.

5 Երգեր, երգե տարան ազգիս,
8 Հավատա ինձ, մեկ ժամում։
9 Երբ խնդրում ես, բարեկամ,
19 Ե՛վ սուրբ, ահեղ ճակատում
24 Լոկ չար մարդիկ երգ չունին»։

24-րդ տողում՝ «չար մարդիկ երգ շունինն Ֆ. Շիլլերի թևավոր խոսքի՝ bօseո Menschen haben kein Lieder» հայերեն թարգմանությունն է։

ՌՊֆ № 23ա ինքնագրում բանաստեղծը տվել է մի քանի բառերի բացատրությունները.

Ծանոթ. 1. տարտ, տրտում, հանդարտ — ամենը մի արմատե (տրտ) են։
              2. Խնդում, արևմտյան Հայ բարբառում նշանակում է ուրախ
                 (խնդում տրտում) արմատը խնդ (խենդ?)։
              3. ճակատ. սորա բուն նշանակությունը է՝ ազգային, կրոնական
                 ընդհանուր պատերազմ. սանսկրիտերեն ևս այս նշանակությամբ
                 գործածվում է սույն այս բառը։ Ուրեմն չի պիտի կարծել, որ
                 դա գաղիերեն fron (фронт) բառի թարգմանությունն է և կամ
                 նույն իմաստով պիտի գործածվի։

Այս ծանոթ. տպելու համար չէ՛։

ՈՒՍԱՆՈՂ

(էջ 26)

Ինքնագիրը չի պահպանվել։ Գրության ժամանակն անհայտ է։ Բանաստեղծումթյան մասին հիշատակություն կա Ռ. Պատկանյանին գրած Փ. Վարդանյանի 1876՝ թվականի հունիսի 18-ի նամակում, որից պարզվում է, որ այն գրված պիտի լիներ 1876 թվականի հունիսից ոչ ուշ։

Առաջին անգամ տպագրվել է Փ. 1880, հունիս, 6, էջ 112, ապա՝ ԳՔԲ II. էջ 112, ՌՊԵ I, էջ 194։

Փ 8 Գիրք էր, թե թուղթ էր, թե՞ պատառ չոր հաց,
ԳՔԲ II 8 Գրի՞չ էր, թե թուղթ է. թե՞ պատառ չոր հաց.