ղինակը ոտանավորն ուղարկած է եղել Խալաթյանին 1881 թվականին ԳՔԲ II-ում զետեղելու համար, սակայն, անհայտ պատճառով, այնտեղ չի տպագրվել:
Գրության ժամանակն անհայտ է։ Հիմք է ընդունված առաջին տպագրության թվականը։
ՄԵԾ
(էջ 165)
Պահպանվել է մեկ ինքնագիր՝ ՌՊֆ № 1, թ. 3ա — բ, «Մեծ մարդ» խորագրով. Գրության ստույգ ժամանակն անհայտ է։ Հիմք է ընդունված աոաջին տպագրության թվականին։ Առաջին անգամ տպագրվել է Փ, 1880, № 3, էջ 120 — 121, այնուհետև ԳՀԲ 11, էջ 167—169, ՌՊԵ 1, էջ 195—197:
ՌՊֆ № 1 ինքնագրի տեքստային տարբերությունները.
|
ԱՄԻՐԱ
(էջ 167)
Պահպանվել է մեկ ինքնագիր՝ ՌՊֆ № 136, թ. 11ա — 12ա, անվերնագիր։ Գրության ստույգ ժամանակը հայտնի չէ։ Հիմք է ընդունված առաջին տպագրության թվականը։ Առաջին անգամ տպագրվել է՝ Փ, 1880, № 10, էջ 131 —132, այնուհետև ԳՔԲ II, էջ 169 — 171, ՌՊԵ I, էջ 198 — 199։ ԳՔԲ 11-ում տպագրվել է գրաքննության կրճատումով. հանված են 34 — 42 տողերը։ Այս առթիվ Ռ. Պատկանյանը Գ. Խալաթյանին հասցեագրված 1881 թվականի հունիսի 22-ի նամակում ՀՌՊֆ-1714) գրում է.