№ № 1ա, 72ա, 74,142 13 Ահա իմ սուրը, որ ձեռքըս ցոլաց,
№ 74ա 17 Գիտեմ, առջևս կան մեծամեծ վըտանգ–
№ 74ա 18 Գան, շղթա, բանտ, թույն, սուր ու կախաղան,
№ 57 20 Բայց այս երդմունքըս անհողդողդ կմնան։
№ № 57, 58 26 Թող երդվի ինձ հետ ազգը հավիտյան-
№ № 1ա, 72 74 29 Բայց եթե դըրժեմ այս իմ երդումը,
ՓԵՍԱՆԵՐ
(էջ 181)
Պահպանվել է հինգ ինքնագիր՝ ՌՊֆ, № № 1ա, թ. 6—8, 65ա, 65բ, 72, թ. 18ա—20ա, 74, թ. 13ա—15բ և մեկ ընդօրինակություն՝ № 142։ 65բ ինքնագրի վրա, կարմիր մատիտով, Փ. Վ. (Փ. Վարդանյան) ստորագրությամբ, կա հետևյալ նշումը. «Այս ոտանավորն էլ ուղարկում եմ, որովհետև Պոլսում տպվածը թերի էր»։ Հավանաբար Փ. Վարդանյանը ոտանավորն ուղարկել է Գ. Խալաթյանին՝ ՌՊԵ 1-ում զետեղելու համար։ Ոտանավորի գրության ստույգ ժամանակն անհայտ է։ Նրա մասին առաջին անգամ խոսվում է Փ. Վարդանյանի՝ Վաղարշապատից, 1883 թվականի հոկտեմբերի 20-ին Ռ. Պատկանյանին ուղղած նամակում (ՌՊֆ 1129), «Շնորհակալությամբ ստացա և մեծ զվարճությամբ կարդացի «Փեսաներ»–ը։ Ինչ տպավորություն որ ինքս ստացա այդ Գեղեցիկ ոտանավորից, նույնը ստացան իմ ընթերցանությունից հետո և բոլոր ընկերներս և աշակերտները. ձեր քնարի նոր արգասիքը հանկարծ բոլոր ճեմարանի սեփականությունը դարձավ. այժմ նա արտագրությամբ բազմապատկվելով ման է գալիս ձեռքե-ձեռք և վստահ եմ, որ նա դեռ մեր շրջանից դուրս էլ շատ տեղեր կերթա շրջելու...»։ Փ. Վարդանյանի 1884 թվականի մայիսի 24-ին Պատկանյանին գրած նամակից իմանում ենք, որ «Փեսաներ», «Հայ վարժապետ» և «Կարապի երգ» բանաստեղծությունները նա կարդացել է Ա. Արփիարյանին (Հայկակ), ձոն այդ ժամանակ հյուր է եղել էջմիածնում, որոնց ընդօրինակությունները վերջինս իր հետ տարել է Պոլիս (Տես «Կարապի երգս» բանաստեղծության ծանոթագրությունը)։
Առաջին անգամ տպագրվել է՝ «Մասիս», 1884, 4 օգոստոսի, № 3729, 13-14 (Ոչ լրիվ, ընդամենը 88 տող), խորագրի տակ դրված է՝ «անտիպ», և ապա՝ ՌՊԵ I, էջ 222—225, դարձյալ ոչ լրիվ, 84 տող (ամբողջ բանաստեղծությունը 96 տող է)։
№ 65ա 7 Աշխարք փընտռե ու չես գտնիլ
№ 65բ 7 Աշխարք փընտռեն ու չեն գտնիլ
9-20 տողերը ՌՊԵ I-ից գրաքննիչը հանել է,
№ № 65ա, 65բ, 74ա 9 Ձեռքդ կառնուս քնութ ու ռոզգա
№ № 65բ, 74ա 11 Ծառայք, նաժիշտք՝ Մաշքա, Քուզքա
№ 65ա 11 Ծառայք, նաժիշտք՝ Ֆիլքա, Սաշքա
№ № 65ա, 65բ 13 Շիշ ու շտոֆթ վոթքայով լի
№ 74 13 Շիշ ու շառֆըդ վոդքայով լի
№ 65բ 15 Աղջիկ՝ այդպես կյանք բարելի
№ № 65ա, 74 20 Թո՛ղ վայելե ռուս դեվան։
№ 65ա 27 Վարդաջուրի շատրվաններ
№ № 65ա, 65բ 28 Ոտքերիդ տակ կըբըղխին