№ 1052 1 Մեզի ինչ է պետք Կռուփի թընդանոթ
№ 74 2 Մավզեռի հրացանք երկաթե նավեր,
№ 74 4 Մաքիավելիներ ու Պիսմառքներ,
№ 74 17 Ա՜խ, թե Վիլհելմը գոնե մեկ անգամ
№ 1052 17 Ա՜խ, թե Կլաթստոնը գոնե մեկ անգամ
21—28 տողերը պակասում են՝ № № 1ա, 64ք 72 ինքնագրերում, ինչպես նաև № № 142, 1052 և ՌՊԵ 1-ում։ Տպագրվում է առաջին անգամ։
ԳՈԻՍԱՆ
(էջ 199)
Պահպանվել է մեկ ինքնագիր՝ ՌՊֆ № 67ա և մեկ ընդօրինակություն՝ Բֆ № 16 «նվեր բարեկամական Տիկին Վարվառեին» ընծայականով։ Բանաստեղծության մասին կան տեղեկություններ՝ Ռ. Պատկանյանի 1887 թվականի հունվարի 20֊ին Մոսկվայից Գ. Չալխուշյանին գրած նամակում, որտեղ ի միջի այլոց, ասված է.
«Երեկ ինձ պատվեցին Մոսկվայի հայք հացկերույթով էրմիթաժի ահագին 1 շքեղ դահլիճների մինի մեջ. գրեթե ամենքն էին այնտեղ. շատերը ճառեր ասացին, ես էլ ոչ ոքի պարտական չի մնացի. ես ասացի մի շատ համառոտ, բայց և շատ ազդու ճառ և վերջ չի կար ծափահարության. կարդացի և մի ոտանավոր «Գուսան» վերտառությունով, որն ընծայած էր Վարվառե Իվանովնային և բնագրերը իրան տվի...» (ՌՊֆ № 1, թ9 52 ա—բ)։ Վ. Քանանյանին նվիրած բնագիրը հավանաբար, ՌՊֆ № 67ա–ն է, որի տակ եղած «հունվարի 19, 1887» նշումը պետք է ենթադրել, որ ընծայման Ժամանակն է։
Գրության հավանական ժամանակը պետք է համարել 1886 թվականի վերջերը, կամ՝ 1887 թվականի սկզբները։ Առաջին անգամ տպագրվել է՝ «Արմենիա», 1838, № 14, Գ. ստորագրությամբ, ապա՝ ՌՊԵ I, էջ 220։
Բֆ № 16 1 Գուսան, ինչո՞ւ է քո ձայնը լըռել.
ՌՊֆ № 67ա 2 [Փանբիռըդ] ինչո՞ւ կախած է պատին,
ՌՊֆ № 67ա 7 Նորից ձեռքըդ ա՛ռ խոսուն պատին,
Բֆ № 16 7 նորից ձեռքըդ առ խոսուն ջամթիռը,
ՌՊֆ № № 67ա, Քֆ 16 33 Երգեմ մեր պետի երե՛սն անամոթ,
Բֆ № № 16 34 Որ օրնիբուն լոկ յուր Վերա է խորհում,
ՌՊֆ № 67ա 36 Զանգուլակներով [վիզն] են զարդարում...
«ԲԱՆԱՍՏԵՂԾ, ԼԱՎ ԲԱՆԵՐ ԳՐԵ»
(էջ 201)
Պահպանվել է չորս ինքնագիր՝ ՌՊֆ № 1ա, թ. 28ա—29ա «Նվեր բարեկամական Գ. Սունդուկյանցին» № 74, թ. 9 ա — 10ա, «նվեր Գ. Սունդուկյանցին», ընծայականով, № 72, թ. 5բ — 6ա (առանց ընծայականի), ԳԱԹ Սֆ № 184—I, «Մեր օրերու հայ բանաստեղծ» խորագրով և «Նվեր անմոռաց բարեկամության պր. Սունդուկյանցին» ընծայականով։ Բանաստեղծության տակ, կա հետևյալ նշումը «Հուլիս 2, 1887, Տաք-ջուր, (Փյաթիգոռսք)»։ Ստորագրված է Գամաթ-Քաթիպա։ Վերնագրի մոտ Սունդուկյանի ձեռքով, մատիտով գրված է «1887, июля 2»։ Պատկանյանը 1887 թվականի ամառը Սունդուկյանի հետ միասին էինելով Պյատիգոր-