Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/324

Այս էջը սրբագրված է

№ 74 3 Լեզու կրոն ու ծեսք քեզմեն բառնալու.
№ № 1ա, 74, 142, Արմ. 4 Սկյութացի դառնալ դժվար է հային:
Արմ. 8 Հավիտյան այս է վիճակը հային։
№ № 1ա, 74, 142, Արմ. 9 Արջ, դու մի՛ խածնիլ թըրի բերանը.
Արմ. 11 Անմի՞տ, հանգիստ թող քու Հայաստանը,
Արմ. 12 Հետը մի՛ խաղալ, քեզ վընաս կըտա

ԱՆԿԱՏԱՐ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(էջ 218)

Պահպանվել է մեկ ինքնագիր՝ ՌՊֆ, № 82։ Վերնագիրը սկզբում եղել է «Տրտունջ», որ հետո հեղինակը դարձրել է «Անկատար ցանկություններ»: Տպագրվել է ՌՊԵ I, էջ 251։ Գրության թվականն անհայտ է։ Հետևելով ՌՊԵ 1-ին, զետեղեցինք՛ 1889 թվականին դրած բանաստեղծությունների շարքը։

№ 82 2 (Անկատար իղձով) հոգին կմաշեր.

ԿԱՐԻՆԻ ԿՈՏՈՐԱԾ

(էջ 219)

Պահպանվել է երկու ինքնագիր՝ ՌՊֆ № 74, թ. 24 ա — 25, հետևյալ ընծայականով՝ «Նվեր բարեկամական Մ. Ա.», № 83 «Նվեր բարեկամական ազնվածնունդ օ<րիորդ> Մարիամ Ա <քիմյանին»։ Պահպանվել է նաև մեկ ընդօրինակություն՝ ՌՊֆ) № 85գ։

Ուշագրավ է Մարիամ Աքիմյանին հասցեագրած Ռ. Պատկանյանի 1890 թվականի հուլիսի 14-ի նամակը, որտեղ ասված է. «Բարեհաճությամբ ընդունեցեք ա՛ս անարվեստ ոտանավորը, որն իմ դառն վշտերի արգասիքն է. ինչպես երևում է, ամեն մարդու տված չէ շնորհը հոգու զգացածը բառերով արտահայտելու։ Բայց դուք, ազնիվ օրիորդ, ի մոտո ինձ ճանաչող, այս կոշտ բառերի և կոպիտ դասավորության մեջ որոնեցեք և գտեք իմ ի խորոց սրտի բխած զգացմունքը» (ՌՊֆ, № 604)։

Տպագրվել է ՌՊԵ I, էջ 252 — 253։ Գրության ստույգ ժամանակը անհայտ է, սակայն նկատի ունենալով նկարագրվող դեպքերը և Մ. Աքիմյանին գրած նամակի թվականը, պիտի եզրակացնել, որ բանաստեղծությունը գրված է 1890 թվականի աոաջին կեսին։

№ № 74, 83 7 Կոխեցին խորանք ոտք անհավատներին՝
№ 74 40 Այս վեհ խընդրի մե՞ջ ենք թերահավատ...

ԿԱՐԻՆԻ ՍՈԽԱԿ

(էջ 221)

Պահպանվել է վեց ինքնագիր՝ ՌՊֆ, № № 1ա, թ. 41ա, 74, թ. 25բ—26 ս, 84ա, 84ձ, ԳԱԲ՝, ԵՇֆ, № 19—VIIբ, ԳԱԲ՝, ԳՍֆ, № 187։ Վերջին ինքնագիրը վերնագրված է՝ «Արզրումի սոխակ», ուղարկվել է Գ. Սունդուկյանին «Իմ աննման