Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/328

Այս էջը սրբագրված է

ԳՈՒՍԱՆԸ ԿՈՂՔԻՍՈԻՄ

(էջ 232)

Պահպանվել է մեկ ինքնագիր՝ ՌՊֆ, № 67բ և մեկ ընդօրինակություն՝ № 149. Տպագրվել է ՌՊԵ I, էջ 24—25։ Գրության թվականն անհայտ է։

ՌՊֆ 67բ ինքնագրի տեքստային տարբերությունները.

2 Փանդիռըդ ինչո՞ւ կախ[ել ես] պատին,
4 Ցուցք ու երգերով [գործը] մեր ազգին։
7—8 [Մի՞թե] պակսել է արծաթյա թասեն
[Նախնյաց պանծալի] փրփըրոտ գինին։
9 [Դեհ,] գուսան, ձեռքըդ առ քու մունջ բանդիռը
11 ա. [Զարթեցար հայի... գրգիռը։]
բ. [Շարմե ու ցնցե հայի գրգիռը,]
12 ա. Իսկ մեր հայերիս շարժե գութ ու սեր։
բ. Իսկ դեմ [մեր շարմե] գութ ու սեր։
18 Խոսուն հոգեղեն այդ քու բանդիռին,
19 Երգիդ արձագանք [թող] կրկնեն մեր սարերն,

«ՄԻ՞ԹԵ ԿԱՐԾՈՒՄ ԵՆ, ՈՐ ՄԵՆՔ...»

(էջ 233)

Պահպանվել է մեկ ինքնագիր՝ ՌՊֆ № 96։ Գրության ժամանակն անհայտ է, Տպագրվում է առաջին անգամ։

«ԳԱՐՆԱՆ ՀՈՏԸ ՓՌՎԵՑԱՎ»

(էջ 235)

Պահպանվել է ինքնագրի նմանահանությունը, տպագրված է ՌՊֆ 1-ի սկզբում «Իմ կտակի» հետ միասին։ Սևագիր է և անավարտ։ Տպագրվում է նմանահանությունից։

ՌՊԵ 1-ի տեքստային տարբերությունները.
1ա [Օդեն գարնան հոտ կուգա],
բ [Օդեն գարնան հոտ եկավ],
2 Իմ պարտեզը [կանաչցավ]
3 Վարդենիի [տպերեն]
4 [Կըգեղգեղե սոխակը]
7 Կհորինե [քաղցրաձայն]
6 [Տաղեր]... բյուր տեսակ։

«ՍԱՐ ՈԻ ՁՈՐԵ<Ս> ԻՆՁ ԹՈՂԵԼ ԱՆՏԵՐՈՒՆՉ»

(էջ 236)

Պահպանվել է մեկ ընդօրինակություն՝ ՌՊֆ № 149, թ. 44ա։ Տպագրվոմ է առաջին անգամ։