ԶՈՆԵՐԳԵՐ, ԷՊԻԳՐԱՄՆԵՐ, ԷՊԻՏԱՖԻԱՆԵՐ
ԵՎ ԷՔՍՊՐՈՄՏՆԵՐ
ՏԱՊԱՆԱԳԻՐ Մ. Բ. ՄԱՆԿԱՆ
(էջ 239)
Ինքնագիրը չի պահպանվել։ Գրված է Մովսես Բուդաղյանի (Մ. Նալբանդյանի և Ռ. Պատկանյանի մտերիմներից մեկի) մանկան մահվան առթիվ։ Առաջին անգամ տպագրվել է ԳՔ 1856 I, էջ 12, «Ի տարաժամիկ մահ Մատթեոս մանկան Բ...յան» խորագրով, այնուհետև՝ ԳՔԲ I, էջ 70, ԳՔԲ II, էջ 62, ՌՊԵ I, էջ 47։
Բանի որ ԳՔ 1856 1-ը գրաքննությունը տպագրության է թույլատրել 1855 թվականի հոկտեմբերի 28-ին, ապա, «Տապանագիրը» գրված է 1855 թվականի հոկտեմբերից ոչ ուշ։
ՀԱՏ ԲԱՆԱՍՏԵՂԾ
(էջ 240)
Պահպանվել է մեկ ինքնագիր՝ ՌՊֆ № 4բ։ Ըստ ինքնագրի վրա Ե. Շահազիզի կատարած նշումի, գրել է 1871—1872 թվականներին։
Տպագրվում է առաջին անգամ։
ԹՇՆԱՄԻ ԵՎ ԲԱՐԵԿԱՄ
(էջ 241)
Պահպանվել է մեկ ինքնագիր՝ ՌՊֆ, № 202 և մեկ ընդօրինակություն՝ ՌՊՖ, № 149։ Ինքնագրում վերնագրի տակ նշում 1881 թվականի նոյեմբերի 19։ Առաջին անգամ տպագրվել է ՌՊԵ III, էջ 32։
ՀՈՎՍԵՓ ԻԶՄԻՐՅԱՆՑԻ ՏԱՊԱՆԱԳԻՐԸ
(էջ 242)
Պահպանվել է երկու ինքնագիր՝ ՌՊֆ № № 72, թ. 3բ, 73։ Գրել է 1884 թվականին, Իզմիրյանցի մահվան առթիվ։ Առաջին անգամ տպագրվել է՝ ՌՊԵ 1, էջ 210:
ՇԱՇԽԸՆ ՀԵՂԻՆԱԿԻՆ
(էջ 243)
Պահպանվել է երեք ընդօրինակություն՝ ՌՊֆ, № № 140, 140բ, 147, թ« 1 բ–2ա։ Առաջին անգամ տպագրվել է՝ Արձ., 1885, № 15, Սյուլյուկ ստորագրությամբ։ Գրու-