Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/330

Այս էջը սրբագրված է

թյան ստույգ ժամանակն անհայտ է։ Հիմք ընդունելով առաջին տպագրությունը, զետեղեցինք 1885 թվականի բանաստեղծությունների շարքը։

ՌՊֆ № 147 ընդօրինակության տեքստային տարբերությունները։ 1 Շատ ճըգնեցար և փափագիդ դու հասար, 4 Որ իբր դու ճարտար լեզու, խելք ունիս։ 5 — 8 տողերը տպագրվում են առաջին անգամ, ըստ ՌՊֆ № 147-ի։ 9 Արտաքնոցի պատի վայել նյութերը, 10 Կընդանին մեր պարբերական թերթերը, 11 Այն պատճառով հայ կարդացողք քիչացան, 12 Որ քեզ նըման խենթ-գրոգները շատացան:

ՄԿՐՏԻՉ ԷՄԻՆԻՆ

Նորա հիսնամյա հոբելյանին

(էջ 244)

Պահպանվել է մեկ ինքնագիր «Ուղերձ առ մեծապատիվ պ. Մկրտիչ էմին» խորագրով (էմինի № 1259 11)։ Ինքնագիրը 1886 թվականի մարտի 14 թվակիր նամակի հետ բանաստեղծն ուղարկել է Գևորգ Քանանյանին։ Գրության ստույգ ժամանակն անհայտ է, հավանաբար գրված է 1886 թվականի սկզբին, Մկ. էմինի հոբելյանի առթիվ։ Առաջին անգամ տպագրվել է ՌՊԵ I, էջ 218։

Էֆ № 1259 II 13 Գլորվեցան ուղիղ քառասուն տարի,
էֆ № 1259 II 18 «Խնկելի [մարդ ու հայ] ես դու», ասացի։

ԱՆՆՄԱՆ ՕՐԻՈՐԴ ԱՍԹԻՆԵ ՍԱԳԸԶՅԱՆ

(էջ 245)

Ինչպես այս, այնպես էլ «Մեծանուն Հովհաննես Սադըզյան» ձոնի ինքնագիրը պահպանվում է Արշակ Չոպանյանի ֆոնդում։ Առաջին անգամ դրանց նմանահանությունները տպագրվել են՝ «Անահիտ», 1934, № 5—6, էջ 13 —14։ Ա. Չոպանյանի «Հովհաննես Սագզյան» հոդվածից պարզվում է ձոները գրելու շարժառիթը. «Երբ Գամառ-Քաթիպան Պոլիս եկավ (1887-ին) ու մնաց քանի մը շաբաթ, Հովհաննես Սագըզյան, անոր մեջ սիրեց ու պատվեց... Հայրենասեր մեծ երգիչը, զայն հաճախ իր տան մեջ եղբայրաբար հյուրասիրեց, ինչ որ մենք՝ Կեդրոնականի աշակերտներս մեր ուսուցիչ Ռերզյանեն իմացանք այն օրորուն և ատոր համար խորունկ սեր մը զգացինք այդ պետական պաշտոնատարին հանդեպ, որ այդպիսի ազնիվ ու քաջ մերթ կունենար ապստամբաշունչ հայ գուսանին համար։ Գամառ-Քաթիպան, Պոլսեն մեկնած ատեն, իր ասպնջականին ձգած էր, իբր բարեկամական հիշատակ և իբր շնորհակալության նվեր՝ մին Սագըզյանին և մյուսը անոր աղջկան ձոնված երկու սիրողն տաղիկ, որոնց նմանահանությանը կհրատարակվենք այս հոդվածին հետ»։ («Անահիտ», 1934, № 5 — 6, էջ 14 —16)։ Նմանահանությունների տակ նշված է՝ «Կ. Պոլիս, 12 օգոտոսի»։