Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/331

Այս էջը սրբագրված է

ՄԵԾԱՆՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱԳԸԶՅԱՆ

(էջ 246)

Տես «Աննման օրիորդ Ասթինե Սագըզյան» բանաստեղծության ծանոթագրությունը։

‹ՂՈՐՂԱՆՅԱՆԻՆ>

(էջ 247)

Պահպանվել է երաժշտագետ Գ. Ղորղանյանին նվիրված առաջին ձոնի ինքնագիրը ՌՊֆ, № 1, թ. 20, վերնագիրը՝ «Ղորղանյան, 1887, մարտի...», գրված է խնամքով ձևավորված։

Առաջին տողի դաշնակ բառը ունի հետևյալ ծանոթությունը. Դաշնակ—гармо нический: Ծանոթագրված են նաև դալար դափնի բառերը. «Դալար դափնի- свежие лавры. պետք եղած ժամանակ դալարի տեղ կարելի է դնել ոսկի, արծաթ և այլն»։ Տպագրվում է առաջին անգամ։

երկրորդ ձոնը Պատկանւանը գրել է 1887 թվականին, երբ Ղորղանյանը Նոր Նախիջևանում համերգներ էր տալիս։ Տեղի երաժշտասեր հայ հասարակությունը անվանի երաժշտագետին մատուցելու համար պատվիրում է արծաթյա ոսկեջրած պսակ՝ Պատկանյանի հիշյալ ձոնի հետ միասին։ Առաջին անգամ տպագրվել է՝ «Մշակ», 1890, № 30, Գ. Ղորղանյանի մահվան առթիվ գրված մի հոդվածում։

ՄԵՆԱՄԱՐՏՈԻԹՅՈԻՆ

(էջ 248)

Պահպանվել է երկու ինքնագիր՝ ՌՊֆ № № 1ա, թ. 31ա, 72, թ. 7բ և մեկ ընդօրինակություն՝ № 142, թ. 9բ—10ա։ Դրվել է 1887 թվականին։ «Մենամարտություն», «Մշակներ և շուն», «Գրչակներին», ինչպես և «թաց նամակ երկու Ս-եին», «Լրրագրիդ անուն տուր...» երգիծական բանաստեղծությունների շարքը ուղղված է «Նոր–Դարի» և նրա խմբագիր Սպանդար Սպանդարյանի դեմ, որը իր լրագրի էջերում հալածանք էր սկսել Պատկանյանի դեմ՝ «Դիտողություններ և դատողություններ» հոդվածաշարքով, («Նոր-Դար», 1887, № № 27, 53, 160, 191) 2 ստորագրությամբ։ Հակառակ այն բանին, որ բանաստեղծը հիշյալ հոդվածաշարքում անխնա ամբաստանվում էր, ինքը գրկված էր պատասխանելու հնարավորությունից, նրա պատասխան բանաստեղծությունները ենթարկվում էին գրաքննության արգելքին։ Պատկանյանը դրանք ուղարկում է Սունդուկյանին, հույս ունենալով նրա օգնությամբ հրապարակ հանել, սակայն իր բարեկամի ցանքերը արդյունք չեն տալիս։ Վերոհիշյալ փաստի վրա լույս են սփռում Գ. Սունդուկյանի՝ Ռ. Պատկանյանին հասցեագրած 1883 թվականի հունվարի 19-ի նամակի հետևյալ տողերը.

«Այս րոպեիս ստացա Ձեր երրորդ բանաստեղծությունը, որով բոլորովին հափրշտակեցիք սիրտս ու հոգիս, բայց ցավով պետք է հայտնեմ Ձեզ, որ նորան ևս սպասում է ցենզուրայի կողմից նույն վիճակը, որին ենթարկվեցան և առաջին երկուսը, այսինքն՝ ոչ մինի տպելու հնարք չկա։ Ահա մեր ճակատագիրը. մեզ հալածում են, մեզ տանջում են, մեր կաշին են պլոկում, կյանքը խլում և մեկ բառ անգամ արտասանելու իրավունք չեն տալիս» (ԴՍֆ, № 70 11)։