Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/336

Այս էջը սրբագրված է

Առաջին անգամ տպագրվել է՝ «Մուրճ», 1889, № 2, էջ 342՝ «Գ. Աունդուկյանի նկարի տակ. 1888, 23 դեկտեմբեր» խորագրով, ապա նաև՝ ՌՊԵ I, էջ 250։ № № ՌՊֆ 74, ԳԱֆ 185 — I 5 Ու հեգ կինտոին դնել մարդոց շար

ՏԱՊԱՆԱԳԻՐ Հ. Ս. Ա.

(էջ 255)

Պահպանվել է մեկ ինքնագիր՝ ՌՊ ֆ № 94 և մեկ ընդօրինակություն՝ № 81 ա։ Առաջին անգամ տպագրվել է ՌՊԵ I, էջ 250. Հ. Ս. Ա.–ն անհայտ է։ Ինքնագիրն անթվակիր է։ Հետևելով ՌՊԵ 1-ին, զետեղեցինք 1888 թվականին գրած բանաստեղծությունների շարքը։

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԵՐԿՈՒ ՍԷ-ԻՆ[1]

(էջ 256)

Պահպանվել է երեք ինքնագիր՝ ՌՊֆ № 87ա, մատիտագիր «Երկու Սե-ին» ենթավերնագիրը ջնջված է, ներքևում թանաքով նշված «ապրիլ 15, ապա մատիտով՝ «1892 ապրիլ»։ ՌՊֆ № 87գ գրված է թանաքով առանց ենթավերնագրի, տողատակին նշված՝ «1892, փետրվար 25, Ն. Նախիջևան»։ Ինքնագրի տակ դրված է հետևյալ մակագրությունը՝ «Թե կտրիճ ես՝ տպե»։ ՌՊֆ, № 87ե, մատիտագիր։ Պահպանվել է նաև երեք ընդօրինակություն. ՌՊֆ, № 87բ «Երկու Ս. Ս., բաց նամակի վերնագրով։ Վերնագրի վերև կապույտ մատիտով գրված է՝ «Թե կտրիճ ես՝ տպեի, բանաստեղծության տակ նշված է. «Մարտ, 92, Ն. Նախիջևանի։ ՌՊֆ, 87դ արտագրված է Գ. Սունդուկյանի ձեռքով, վերնագիրը՝ «Բաց նամակի, տողատակին նշված՝ «1892, փետրվար 25, Նոր-Նախիջևանի, և ապա՝ «Թե կտրիճ ես տպե»։ Էջի վերջում կա հետևյալ ծանոթությունը՝ «Գամառ-Քաթիպայի ձեռագրից» (ՌՊֆ № 149, թ. 18)։

Գրության ժամանակը պետք է ընդունել 1892 թվականի փետրվարի 25-ը:

Տպագրվում է առաջին անգամ։
ՌՊֆ 87բ ինքնագրի տեքստային տարբերությունները.

3 Ձգտում ես նմանիլ [դու Սիմ-] Պետրոսին —
3 Ձգտում ես նմանիլ դու Սիմ—Պետրոսին–
5 — 6 տողերը չկան։
7 [Քու գոված անձդ] թող լավ իմանա,
7 [Բայց կանցիդատըդ] թող լավ իմանա,
8բ Որ մազից շատ սև քըվե կաստանա.
8ա Որ մազից շատ սև քըվե [պիտ] ստանա

ՄԱՏՌԻԿՈԻԼ ՇԱՌԼԱՏԱՆ ԱՂԱՅԻՆ

(էջ 257)

Պահպանվել է մեկ ինքնագիր՝ ՌՊֆ, № 45։ Գրության ժամանակն անհայտ է։ Տպագրվում է առաջին անգամ։

  1. Երկու Ս.-ն՝ Սպանդար Սպամդարյանն է, Սիմ-Պետրոս՝ Պետրոս Սիմոնյան: