— Զարմանք բան է, հենց գիտենաս,
Աղեք տանը չին նըստում.
Իսկի չիլավ, վուր մի գըթնիմ
Աղալոյին իր տընում.
5
— Մի՛ արմընա, պարուն Սարգիս,
Էս աշխարքի ադաթին,
Իշխանք, գանա, դուն խաբար չի՞ս,
Վուր քասիբին կու ատին։
Ա՛ռ օրինակ, թե մեծավուր,
10
Ապալետնիրը ուսին,
Գա դըրան մոտ, հարցնե աղին.
«Տա՞նն է».— «տանն է»,— կոսին։
Նըրա էդնից մի փեշաքար
էլի էն նոքրին հարցնե.
15
«Տա՞նն է աղեն». կընծին տալով
Խեղճին իսկույն դուս կոնե։
Թե աղի մոտ լավ շուրերով
Կու գաս՝ տանը կու գըթնիս.
Վա՜յ թե չուխեդ հընացած է,
20
Լավն էն է՝ տուն չի մըտնիս։
Թե սալոպով աղջիկ-պարոն
Կու գա՝ թող ներս հրամայե,
Թե ղաթիպով պառավ Զալոն
Հարցնե, կոսին—«տանը չէ»: