Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/45

Այս էջը հաստատված է
ԻՄ ԵՐԳԸ


   Հեռացել եմ իմ մայրենի աշխարհից,
Սերտ բարեկամք անջատած են ինձանից.
Թառամում եմ ես այս օտար երկրումը,
Մենակ բըսած ծաղկի նման դաշտումը։
5 Կամաց-կամաց տարիները անցնում են,
Մեզ նորոգած գարուն, ամառ դարձնում են.
Միայն իմ խեղճ կյանքը չունի ոչինչ նոր,
Ինձ երեկը կըրկնըվում է միշտ այսօր.
Ասպարեզիս նեղ է ճամփան ու փըշոտ,
10 Խեղճությունըս համարում են ինձ ամոթ.
Իմ վիճակին կարեկցություն մարդ չունի,
«Դա, ասում են, իր կյանքումը դարդ չունի»։
Ես դարդ ունիմ, դարդըս մեծ է ու պես–պես,
Բայց չեն տեսնում ձեր աչքերը կարճատես։
15 Երբ ես մըտա անհյուրընկալ այս աշխարհ,
Քանի րոպե բախտը ժըպտաց ինձ պայծառ.
«Հա՛, ասացի, դարձել է իմ անիվը,
Լըրացել է իմ վատ բաղդի չար թիվը»:
Հանկարծ՝ փըչեց անտուժելի հյուսիսին,
20 Թառամեցուց վարդ, մանուշակ մայիսին.
Այսպես չորցուց իմ նազելի հասակը,
Իմ անողորմ, անագորույն վիճակը։
Ա՜խ, մոտեցի՛ր, օրհասական օր մահվան,
Բե՛ր քու հետը սև հող ու նեղ գերեզման.
25 Թո՛ղ սառ լինի իմ նոր տանը հատակը,
Ծանըր քարե վըրաս ծածկած վերմակը։
Բայց, ա՜խ, երբ որ կանցնի ամիս ու տարի,
Կը մամռոտի գերեզմանը այն քարի,