Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/60

Այս էջը հաստատված է

1856

ՎԱՐԴԸ ԲԱՑՎԵԼ Ա...


Վարդը բացվել ա ծաղկոցին,
Ամպի ցողը շողա ծոցին.
     Ա՜յ վարդին, կարմիր վարդին,
     Դաստա Դրախտին։

5 Թերթիկները դուզ փռել ա,
Նազուք գըլուխը ծըռել ա.
     Ա՜յ իմ վարդին, կարմիր վարդին,
     Դաստա Դրախտին։

Չես համբերել, վա՛րդ մայիսին,
10 Դուրս ես եկել մարտի ամսին.
     Ա՜յ իմ վարդին, կարմիր վարդին,
     Դաստա Դրախտին։

Կու թառամիս, կու չորանաս,
Մինչ մայիս թե չի դիմանաս.
      15 Ա՜յ իմ վարդին, կարմիր վարդին.
      Դաստա Դրախտին։

Տաժան քամուն չես համբերի,
Զազիր ճըճվին կըլիս գերի.
       Ա՜յ իմ վարդին, կարմիր վարդին,
       20 Դաստա Դրախտին։

Չես տեսնելու թիթեռնակին,
Ո՛չ ավետման ծիծեռնակին.
       Ա՜յ իմ վարդին, կարմիր վարդին,
       Դաստա Դրախտին։